Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2008-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.15/35(309) Հոդ.307
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.09.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

  N 485-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետև` Կարգ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 1.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) ենթակետով.

«դ) մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող Թույլտվությունների վրա:».

2) Կարգի 3.2 կետն ուժը կորցրած ճանաչել.

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5.1, 3.5.2, 3.5.3 կետերով.

«3.5.1 Ռադիոմոդեմային կապի կազմակերպման նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ներկայացնելու դեպքում Հանձնաժողովը, Հայտը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող երեք թերթերում հայտարարություն է հրապարակում` համաձայն սույն կարգի N 11 հավելվածի: Հայտարարությունը հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում նույն աշխարհագրական տարածքում նույն ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործաման թույլտվություն ստանալու նպատակով այլ անձանց Հայտեր մուտքագրվելու դեպքում Հանձնաժողովը Հայտատուներին առաջարկում է նույն տեխնոլոգիայի կիրառմամբ նույն աշխարհագրական տարածքում նույն ռադիոհաճախականությունների տիրույթից այլ ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվություն տրամադրել: Առաջին Հայտատուն ունի Հայտում նշված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործաման թույլտվության ձեռքբերման նախապատվության իրավունք:».

«3.5.2 Նույն տեխնոլոգիայի կիրառմամբ նույն աշխարհագրական տարածքում նույն ռադիոհաճախականությունների տիրույթից այլ ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվության տրամադրման անհնարինության դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացնում թույլտվությունը մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրելու վերաբերյալ, որի դեպքում Հայտերը վերադարձվում են Հայտատուներին:».

«3.5.3 Այն դեպքերում, երբ Հայտում նշված և սույն կարգի 1.2 կետի ա) ենթակետի առարկա չհանդիսացող ռադիոհաճախականությունները օգտագործվում են կամ նախատեսված են պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հանձնաժողովն սկսում է համապատասխան մարմինների հետ համակարգման աշխատանքներ` ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով:».

4) Կարգի 3.7, 3.8, 3.9, 3.10 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.7 Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10, իսկ սույն կարգի 3.5.1 կետով նախատեսված նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման Թույլտվություն ստանալու Հայտ ստանալու դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:».

«3.8 Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտի ստացման օր է համարվում հայտնաբերված թերությունները վերացնելու կամ բացակայող փաստաթղթերը լրացնելու օրը: Հայտում առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.5-3.7 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:».

«3.9 Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից` 20, իսկ սույն կարգի 3.5.1 կետով նախատեսված նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ստանալու դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում:».

«3.10 Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաճախականությունների օգտագործման և դրանց միջազգային իրավական պաշտպանության ապահովման համար Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրոյում հատկացվող ռադիոհաճախականությունների գրանցման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև սույն կարգի 3.5.3 կետով նախատեսված համակարգման աշխատանքների համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 3.9 կետում սահմանված ժամկետում։».

5) Կարգի N 1 Հավելվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) Կարգը լրացնել N 11 Հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. սեպտեմբերի 10-ի
N 485-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_________________________________________________________

(Հայտատուի անվանումը)

 

_______________________-ին Հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության

(օր, ամիս, տարի)

 

հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով ______________

 

__________________________________տրամադրել _______________

(աշխարհագրական տարածքը/քաղաքը, մարզը),                                  (ռադիոհաճախականությունը

 

_____________________________________ օգտագործման թույլտվություն:

(ռադիոհաճախականության հատվածը)

 

Հայտի հետ կապված դիտողությունները և առաջարկությունները մինչև ___________

_______________ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային

(օր, ամիս, տարի)

 

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչություն`

քաղաք Երևան, Սարյան 22, N 107 սենյակ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2011, N 169-Ն 02.06.2011, N 485-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան