Գլխավոր տեղեկություն
Համար
N 830-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2008-13.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52) Հոդ.900
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 830-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների կարիքների համար ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների`

ա. վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,

բ. պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները,

գ. գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),

դ. կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի).

3) սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» կետով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 24-ի N 830-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

  Շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը (լ) Ավտոմեքենայի առավելագույն չափերը (մետր) Առավելագույն գինը (մլն դրամ) Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը (ամիս)
1 2 3 4 5
ԽՈՒՄԲ I
1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ 3,5 երկարությունը 4,6-4,9
լայնությունը
1,7 ավելի
E դաս
12 36
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք
3.Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ
4. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք
ԽՈՒՄԲ II
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների 2,2 երկարությունը
4,2-4,4
լայնությունը
1,6-1,75
C դաս
9 24
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք
3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն        
6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
ԽՈՒՄԲ III
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր 1,8 երկարությունը
3,6-4,2
լայնությունը
1,5-1,7
B դաս
6 18
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետեր և հարկային տեսչությունների պետեր
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետեր և մաքսատների պետեր
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության պետեր
8. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ
9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր
10. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք
ԽՈՒՄԲ IV
1. Պետական իշխանության մարմիններին սպասարկելու համար հատկացվող ավտոմեքենաներ 1,8 երկարությունը
3,6-4,2 լայնությունը
1,5-1,7
B դաս
6 12
2. Պետական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին սպասարկելու համար հատկացվող ավտոմեքենաներ 1,8 երկարությունը
3,6-4,2
լայնությունը
1,5-1,7
B դաս
  12

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան