ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2008 թվականի N 935-Ն
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1014-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Իրավական ակտերի մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող` 2886.05 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 19053914 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (բացառությամբ հանրակացարանային մասնաշենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի) (այսուհետ` գույք)՝ իրաքահայ փախստականներին անհատույց օգտագործման տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներդնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրման մասին պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում համապատասխան փոփոխության կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1014-Ն որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. օգոստոսի 25 Երևան
Տ. Սարգսյան