«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 դեկտեմբերի 2007 թ. |
թիվ 428-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 428-Ն որոշման | ||
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 428-Ն որոշմամբ |
Հաստատված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի մարտի 17-ի թիվ 187-Ն հրամանով |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ՝
28.12.2007 թ. Տ. Սարգսյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ
1. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «12 «Ընթացիկ ներդրումներ և տրամադրված փոխառություններ»» բաժինը լրացնել նոր «127 Չճանաչված տոկոսային եկամուտ ընթացիկ ներդրումների և տրամադրված փոխառությունների գծով» և «128 Չճանաչված տոկոսային եկամուտ այլ անձանց կապիտալում ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով» ենթաբաժիններով հետևյալ բովանդակությամբ.
«127 Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով
1270 Չճանաչված տոկոսային եկամուտ-ռեզիդենտ բանկեր
1271 Չճանաչված տոկոսային եկամուտ-ոչ ռեզիդենտ բանկեր
1272 Չճանաչված տոկոսային եկամուտ-ռեզիդենտ ապահովագրական ընկերություններ
1273 Չճանաչված տոկոսային եկամուտ- ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերություններ
1274 Չճանաչված տոկոսային եկամուտ-ռեզիդենտ այլ ֆինանսական ընկերություններ
1275 Չճանաչված տոկոսային եկամուտ-ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական ընկերություններ
«128 Չճանաչված տոկոսային եկամուտ այլ անձանց կապիտալում ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով
1280 Չճանաչված տոկոսային եկամուտ-ռեզիդենտ ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր
1281 Չճանաչված տոկոսային եկամուտ-ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր
1282 Չճանաչված տոկոսային եկամուտ- ռեզիդենտ իրավաբանական անձինք
1283 Չճանաչված տոկոսային եկամուտ- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք
1284 Չճանաչված տոկոսային եկամուտ-ռեզիդենտ այլ անձինք
1285 Չճանաչված տոկոսային եկամուտ-ոչ ռեզիդենտ այլ անձինք»:
2. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» «ապահովագրական պահուստներ» բառերը փոխարինել «տեխնիկական պահուստներ» բառերով:
3. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» «ապահովագրական այլ պահուստներ» բառերը փոխարինել «տեխնիկական այլ պահուստներ» բառերով:
4. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «804 «Պայմանական պարտավորություններ»» ենթաբաժնից հանել «8041 Տրամադրված երաշխիքներ» տողը:
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 428-Ն որոշման | ||
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 428-Ն որոշմամբ |
Հաստատված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի մարտի 17-ի թիվ 187-Ն հրամանով |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ՝
28.12.2007 թ. Տ. Սարգսյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» 12 «Ընթացիկ ներդրումներ և տրամադրված փոխառություններ» բաժնում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) բաժնի առաջին պարբերությունը «126 «Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ»» բառերից հետո լրացնել «,127 « Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով», 128 «Չճանաչված տոկոսային եկամուտ այլ անձանց կապիտալում ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով»» բառերով.
2) բաժինը լրացնել նոր «127 «Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով»» ենթաբաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ենթաբաժին 127
«Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով»
Հաշիվը կոնտրակտիվային է: Այն հակակշիռ է կուտակված ստացվելիք տոկոսների հաշիվներին: Հաշվառումը տարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն:
«Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն՝ ակտիվը չաշխատող դասակարգելու պահին ակտիվի գծով հաշվեգրված տոկոսային եկամուտները գրանցվում են որպես չճանաչված տոկոսային եկամուտ՝
Դտ -Տոկոսային եկամուտ
Կտ -127 «Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով»
Չաշխատող ակտիվների գծով տոկոսների հաշվեգրումը շարունակվում է հետևյալ ձևակերպմամբ՝
Դտ -Ստացվելիք տոկոսներ
Կտ -127 «Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով»:
128 «Չճանաչված տոկոսային եկամուտ այլ անձանց կապիտալում ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով» ենթաբաժնի հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ-որ 127 «Չճանաչված տոկոսային եկամուտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ ներդրումների և նրանց տրամադրված փոխառությունների գծով» ենթաբաժնի հաշիվների դեպքում է:»:
3) «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» «ապահովագրական պահուստներ» բառերը փոխարինել «տեխնիկական պահուստներ» բառերով, իսկ «ապահովագրական պահուստների» բառերը՝ «տեխնիկական պահուստների» բառերով:
4) «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» «ապահովագրական այլ պահուստների» բառերը փոխարինել «տեխնիկական այլ պահուստների» բառերով:
5) «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» «351 «Պահանջների պահուստներ»» ենթաբաժնի առաջին պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշիվը պասիվային է, կրեդիտում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պահուստի մեծությունը, իսկ դեբետում՝ դրա հակադարձումը»:
6) «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» «53 «Չբաշխված շահույթ»» բաժնի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5300 «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» - այս հաշիվը նախատեսված է ապահովագրական ընկերությունների ընթացիկ տարվա գործունեության ֆինանսական արդյունքի (շահույթի կամ վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Յուրաքանչյուր նոր ֆինանսական տարվա սկզբին այս հաշվի մնացորդը (նախորդ տարվա զուտ շահույթը/զուտ վնասը) տեղափոխվում է 5301 «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվին:»:
7) «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» «804 «Պայմանական պարտավորություններ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ենթաբաժին 804
«Պայմանական պարտավորություններ»
Այս ենթաբաժնում հաշվառվում են տրամադրված երաշխավորությունների գումարները: Այստեղ հաշվառվող գումարները դուրս են գրվում այն դեպքում, երբ այն պարտավորությունները, որոնց համար տրված են այդ երաշխավորությունները, մարվել են, կամ երաշխավորությունների մարման դեպքում:»: