«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 749-Ա
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնoրինության` Երևանի Սարյան փողոցի N 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 60 քառակուսի մետր մակերեսով տարածք անհատույց oգտագործման իրավունքով տրամադրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` 10-oրյա ժամկետում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2004 թ. մայիսի 26 Երևան |