«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Ս. Օհանյան |
- | ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Միրզաբեկյան |
- | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Պ. Սաֆարյան |
- | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Բադալյան |
- | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Կիրակոսյան |
- | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Տ. Աղաջանյան |
- | ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Մ. Մելքոնյան |
- | ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Դ. Տոնոյան |
- | ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ |
Պ. Շադյան |
- | ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը փոփ. 06.09.07 N 1022-Ա, խմբ., 26.06.08 N 675-Ա)
2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:
(Որոշումը փոփ. 20.02.03 N 214-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|