ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 794-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ուսանողների փոխադրումը թույլատրվում է, եթե առարկաների կրեդիտների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը».
2) 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր, եթե առարկայական կրեդիտների տարբերությունը չի գերազանցում 30 տոկոսը կամ 18 կրեդիտը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 28 Երևան |