Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Տնտեսության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիայի դրույթների վրա,
ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1993 թվականի մարտի 12-ի Որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցագործության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համատեղ միջոցառումների Ծրագրով,
արտահայտելով խորը անհանգստություն տնտեսության ոլորտում հանցագործության ծավալների ընդլայնմամբ,
ելնելով տնտեսության ոլորտում հանցագործության դեմ պայքարով զբաղվող գերատեսչությունների միջև համագործակցությունը զարգացնելու ձգտումից` խստագույնս հարգելով պետական ինքնիշխանությունը և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,
գիտակցելով Կողմերի ջանքերի համակարգման և տնտեսության ոլորտում հանցագործությանը հակազդելու արդյունավետ միջոցների ընդունման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Տնտեսության ոլորտում հանցագորոծությունների դեմ պայքարում իրավապահ և հսկիչ մարմինների համաձայնեցված ռազմավարության մշակման և փոխգործակցության ամրապնդման նպատակով, նախ և առաջ բանկային և ֆինանսավարկային համակարգերում, արտաքին տնտեսական գործունեության և հանցագործ ճանապարհով եկամուտների լվացման (օրինականացման) բնագավառում Կողմերը համագործակցություն կիրականացնեն սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա` պահպանելով յուրաքանչյուր պետության օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը կձգտեն իրենց օրենսդրությունները համապատասխանեցնել միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում նրանք, որոնք կանոնակարգում են.
ա) հանցավոր գործունեության արդյունքում ստացված միջոցների օրինականացման հետ կապված արարքների դասումը քրեական հանցագործությունների շարքին,
բ) հանցավոր գործունեության արդյունքում ստացված ակտիվների (արժեթղթեր, թանկարժեք իրեր, անտիկվարիատ և այլ նյութական արժեքներ) բռնագանձման և մյուս Կողմերին փոխանցման հարցերը,
գ) տնտեսության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման նպատակներով բանկային, ֆինանսավարկային և այլ փաստաթղթերի մյուս Կողմերին տրամադրելու պայմանները և կարգը:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը որոշում են սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրենց լիազոր գերատեսչությունների ցանկը և հայտնում ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերի լիազոր գերատեսչությունները համագործակցում են.
ա) տնտեսության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարին առնչվող հարցերով տեղեկությունների փոխանակման միջոցով,
բ) տնտեսության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման միջոցառումների անցկացման միջոցով,
գ) տնտեսության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գծով աշխատանքի փորձի, այդ թվում ուսումնական, մեթոդական և հատուկ գրականության փոխանակման միջոցով,
դ) համատեղ գիտական հետազոտությունների, սեմինարների և համաժողովների կազմակերպման միջոցով,
ե) կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում օժանդակելու միջոցով,
զ) հարցումներով տնտեսության ոլորտում գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերի ներկայացման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 5
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը իրականացվում է շահագրգիռ Կողմի օժանդակության ցուցաբերման վերաբերյալ հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, ով ենթադրում է, որ նման օժանդակությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:
2. Օգնության ցուցաբերման վերաբերյալ հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցման փոխանցման համար կարող են օգտագործվել հաղորդակցության ժամանակակից միջոցները:
Հ ո դ վ ա ծ 6
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնության ցուցաբերումը կարող է մերժվել լրիվ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հարցող Կողմը գրավոր տեղեկացվում է հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին` մերժման պատճառների նշումով:
Հ ո դ վ ա ծ 7
1. Հարցվող Կողմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները հարցման արագ և հնարավոր լրիվ կատարումն ապահովելու նպատակով:
Հարցող Կողմն անհապաղ ծանուցում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը էականորեն ուշացնող հանգամանքների մասին:
2. Եթե հարցման կատարումը չի մտնում հարցվող Կողմի լիազոր գերատեսչության իրավասության մեջ, այն այդ մասին անհապաղ ծանուցում է հարցվող Կողմի լիազոր գերատեսչությանը և նրա խնդրանքով հարցումը փոխանցում է իրավասու մարմնին:
3. Հարցվող Կողմն իրավունք ունի հարցման առարկայի (օբյեկտի) սահմաններում հարցում կատարել, եթե դա չի վնասում հարցող Կողմի շահերը, լրացուցիչ տեղեկություններ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճ կատարելու համար:
4. Եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետությունում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ գործողության, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել որպես անհրաժեշտ որոշված պայմանների պահպանման հետ հարցող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Առաջարկված պայմաններով օգնության ցուցաբերման համար հարցող Կողմի համաձայնության դեպքում, հարցող Կողմը պետք է պահպանի այդ պայմանները:
5. Հարցվող Կողմը, խնդրանքի հիման վրա, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցման, նրա բովանդակության և նրան կցվող փաստաթղթերի, որպես օգնության ցուցաբերման փաստի գաղտնիությունը ապահովելու համար:
Առանց գաղտնիությունը պահպանելու հարցման կատարման անհնարինության դեպքում Կողմը տեղեկացնում է դրա մասին հարցող Կողմին, որը որոշում է՝ կարելի է արդյոք հարցումը կատարել նման պայմաններով:
6. Հարցվող Կողմը, հնարավորինս սեղմ ժամկետներում, տեղեկացնում է հարցող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին:
Հ ո դ վ ա ծ 8
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթի են կամ փոխանցող Կողմը անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկությունների և փաստաթղթերի մատչելի չլինելու աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:
2. Հարցման կատարման արդյունքները, որոնք ստացվել են սույն Համաձայնագրի հիման վրա, առանց դրանք տրամադրած լիազոր գերատեսչության համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, քան համաձայն որոնց դրանք հարցվել և տրամադրվել են:
3. Երրորդ Կողմին մի Կողմից սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկությունների փոխանցման համար, պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերի ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում, կանցկացնեն աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման հարցերի քննարկման նպատակով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերի լիազոր գերատեսչությունները կարող են տնտեսության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին կնքել երկկողմ և բազմակողմ միջգերատեսչական համաձայնագրեր:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ծագող տարաձայնությունները կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 12
Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն հոգում է ծախսերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում, եթե այլ կարգ չհամաձայնեցվի:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման համար Կողմերը օգտագործում են ռուսերենը:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բաց է մյուս պետությունների կառավարությունների կողմից դրան միանալու համար:
Միացած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ավանդապահ հանդիսացող Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությանը միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: Պետությունների համար, որոնց օրենսդրությունը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում, ավանդապահին համապատասխան փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից: Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին պետությունները սույն Համաձայնագրի ստորագրման պահից երեք ամսվա ընթացքում ծանուցում են ավանդապահին:
Համաձայնագիրը կնքվում է 5 տարով: Այդ ժամկետի ավարտից հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ նոր հնգամյա ժամանակաշրջանով:
Հ ո դ վ ա ծ 16
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ Կողմի համար Համաձայնագիրն ուժը կորցնում է ավանդապահի կողմից դուրս գալու մասին ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 17-ից:
