Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
համարելով, որ բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը համապատասխանում է ժողովուրդների արմատական շահերին, ինչպես նաև հենվելով նրանց միջև մշակութային հաղորդակցության բազմադարյան ավանդույթների վրա,
հաստատելով իր կողմնակցությունը մարդու իրավունքների բնագավառում միջազգային չափանիշների պահպանմանը, որոնք ամրագրված են այնպիսի հիմնարար փաստաթղթերում, ինչպիսիք են մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, տնտեսական, սոցիալական և մշակութային Միջազգային դաշնագիրը,
ղեկավարվելով մարդասիրական ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության համաձայնագրերով,
հոգատարություն ցուցաբերելով ապագա սերունդների մշակութային և գիտական ներուժի ամրապնդման մասին,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը կզարգացնեն փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում, կօժանդակեն գրքի գործի պահպանման և ի պաշտպանություն գրքի դրական հասարակական կարծիքի ձևավորման համաձայնեցված միջպետական քաղաքականության իրականացմանը:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովել գրքային արտադրանքի ազատ փոխանակում, որն արտացոլում է պատմության, տնտեսության, քաղաքականության, գիտության և մշակույթի տարբեր ոլորտները` դրա համար ստեղծելով առավել բարենպաստ իրավական և տնտեսական պայմաններ:
Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որոնք սույն Համաձայնագրի մասնակից պետություններում արտադրվող հրատարակչական արտադրանքի, թղթի, ստվարաթղթի, պոլիգրաֆիական նյութերի և սարքավորման ներմուծման ու արտահանման ժամանակ նախատեսում են սույն Համաձայնագիրը ստորագրած հրատարակիչների և գրատարածողների ազատումը մաքսային տուրքերից և այլ գանձումների վճարումից:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը ազգային օրենսդրության հիման վրա, իրենց պետությունների տարածքներում կապահովեն առավել բարենպաստ պայմանների ստեղծում` Համաձայնագրի մասնակից պետությունների գրահրատարակչական և գրատարածման կազմակերպությունների գործունեության համար, ամենայն օժանդակություն ցուցաբերելով սոցիալապես նշանակալի գրականության (մանկական, ուսումնական, գիտատեխնիկական, տեղեկատու), ազգային դասականների և ժամանակակից հեղինակների գրական ստեղծագործությունների, առանձին գրքերի, շարքերի և հրատարակչական այլ արտադրանքի թողարկման համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը կխրախուսեն հրատարակչությունների, գրքերի առևտրի և պոլիգրաֆիկ ձեռնարկությունների, ասոցիացիաների և միավորումների միջև ուղղակի կապերը և անմիջական շփումները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման համար մասնագետների փոխանակում (հրատարակիչներով, գրատարածողներով, պոլիգրաֆիստներով, թարգմանիչներով):
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերն իրենց պետություններում կնպաստեն իրենց տարածքներում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակչական արտադրանքի թողարկմանը, Համաձայնագրի մյուս մասնակից պետություններից համանման հրատարակումների, այդ թվում՝ պայմանագրային հիմքի վրա կրթական հաստատությունների համար դասագրքերի մատակարարումներին և ազատ տարածմանը:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը թողարկվող գրաարտադրանքի տպաքանակների որոշման դեպքում հաշվի կառնեն Համաձայնագրի մասնակից պետությունների գրատարածող ձեռնարկությունների պատվերները, ինչպես նաև, փոխադարձ պայմանավորվածությամբ, ազգային գրադարաններին կապահովեն Համագործակցության մասնակից պետություններում հրատարակվող գրքերի պարտադիր վճարովի կամ անվճար օրինակներով:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը Համագործակցության մասնակից պետություններում թողարկվող հրատարակումների ազգային գրադարանավարական և վիճակագրական բնագավառներում, համապատասխան տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև, փոխադարձ պայմանավորվածությամբ, կապահովեն ազգային հրատարակումների պարտադիր օրինակի տրամադրումը պետական մատենագիտական կենտրոններին:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը կընդլայնեն փոխգործակցությունը գիտատեխնիկական հիմնախնդիրների, պոլիգրաֆիկ ձեռնարկությունների զարգացման, դրանց հզորությունների օգտագործման, նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հարցերի լուծման ոլորտում:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը, կանոնավոր կերպով երկկողմ և բազմակողմ հիմունքներով, կփոխանակեն գրքերի տոնավաճառներ, բարենպաստ պայմաններ ստեղծելով այդպիսի փոխանակումների ընդլայնման և խորացման համար և կնպաստեն իրենց պետությունների գրահրատարակիչների և գրատարածողների մասնակցությանը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում անցկացվող գրքերի միջազգային տոնավաճառներում:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը կանցկացնեն (հաջորդաբար՝ Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետությունում) համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներ գրահչատարակիչների, գրատարածողների և պոլիգրաֆիստների ասոցիացիաների և միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ` փոխադարձ տեղեկատվության և հետագա համագործակցության հեռանկարների որոշման համար:
Փոխգործակցության հարցերի պրակտիկ համակարգման համար` Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կարող են ստեղծել հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների իրավաբանական անձանց միջև գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառներում համագործակցության մասին հարցերով կոնկրետ նախագծերի և ծրագրերի մշակման և իրականացման համար փոխհաշվարկները կկատարվեն երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման ժամանակ վեճերի ծագման դեպքում, դրանք կկարգավորվեն Կողմերի համապատասխան մարմինների միջև բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից, գործում է հինգ տարվա ընթացքում և ենթակա է երկարաձգման հաջորդ հնգամյա ժամկետով:
Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար: Միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ավանդապահ հանդիսացող Բելառուսի Հանրապետության կառավարությանը միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամկետից առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:
Կատարված է Ալմաթի քաղաքում 1995 թվականի փետրվարի 10-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մայիսի 5-ից:
