040.0374.30.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2001 թվականի N 374
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 29.12.01 N 1321)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից 3.000.000,0 հազ. դրամն ուղղել առողջապահության բնագավառում առաջացած պարտքերի մարմանը` համաձայն N 2 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 29.12.01 N 1321)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման NN 1 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.01 N 1321)
բ) N 3 հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունից հանել «80 տոկոսի» բառերը և երրորդ պարբերությունը, 23-րդ ու 29-րդ կետերի առաջին նախադասություններից` «80 տոկոսի» բառերը և երկրորդ պարբերությունները:
(4-րդ կետը փոփ. 29.12.01 N 1321)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հավելվածը չեղյալ է համարվել 29.12.01 N 1321)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 29.12.01 N 1321)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Գումարը (հազ. դրամ) |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
3.000.000,0 |
այդ թվում` |
|
Հիվանդանոցային բուժօգնություն |
1.850.000,0 |
այդ թվում` |
|
1. Հիվանդանոցային բուժօգնություն |
1.850.000,0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն |
1.850.000,0 |
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն |
1.150.000,0 |
1. Առողջության առաջնային պահպանում |
1.150.000,0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն |
1.150.000,0 |
(հավելվածը խմբ. 18.09.01 N 870, 29.12.01 N 1321)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |