040.0808.18.12.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 203 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ և տնտեսական դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
N/N ը/կ |
Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը |
1. | Գրասենյակի պետ |
1 |
2. | Գրասենյակի քարտուղար |
յուրաքանչյուր նստավայրում` 1 |
3. | Գանձապահ |
0,5 |
4. | Ցրիչ |
յուրաքանչյուր նստավայրում` 1 |
5. | Պարետ |
յուրաքանչյուր նստավայրում` 1 |
6. | Հավաքարար |
յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս |
7. |
Տնտեսության վարիչ |
1 |
8. | Համակարգչի ավագ օպերատոր | 1 |
(հավելվածը լրաց. 29.08.02 N 1363-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության վերաքննիչ եվ տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
N/N ը/կ |
Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը |
1. | Գրասենյակի պետ |
1 |
2. | Գրասենյակի քարտուղար |
յուրաքանչյուր 3 դատավորին` 1 |
3. | Գանձապահ |
0,5 |
4. | Ցրիչ |
1 |
5. | Պարետ |
1 |
6. | Հավաքարար |
յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս |
7. | Վարորդ |
1 |
8. | Տնտեսության վարիչ |
1 |
9. | Համակարգչի ավագ օպերատոր |
1 |
(հավելվածը լրաց 29.08.02 N 1363-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2006, N 1513-Ն | 25.11.2006, N 808 | |
13.10.2005, N 1664-Ն | 10.11.2005, N 808 | |
26.02.2004, N 485-Ն | 29.04.2004, N 808 | |
29.08.2002, N 1363-Ն | 01.01.2003, N 808 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|