«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) «Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» և «Ներմուծում՝ անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
ա) մարտական զենքի, դրա զինամթերքի (ռազմամթերքի), մասերի և պարագաների, ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8710 (տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները) և 9306 (ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և մարտական գործողությունների վարման նմանատիպ միջոցներ և դրանց մասեր, փամփուշտներ, այլ զինամթերք (ռազմամթերք), արկեր և դրանց մասեր, ներառյալ կոտորակը և փամփուշտի խիցերը) ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ 9306 29 100 ծածկագրին դասվող ապրանքների), Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.
բ) պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Հավելված N 1 | |
Ց Ա Ն Կ «Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» եվ «Ներմուծում՝ անմաքս առեվտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ:
(Ցանկը խմբ. 31.03.01 N 265)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 2 | |
Ց Ա Ն Կ «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների
2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 3 | |
Ց Ա Ն Կ «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների |
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ
2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |