011.0218.19.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 05.03.02 Ն-259-2)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածներով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը նախնական քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
2. Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություններ այդ նախագծերի վերաբերյալ:
(2-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2)
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելու աշխատանքներում իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետներ ու փորձագետներ:
4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` 3 պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներից:
5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստացել է առավել ձայներ:
7. Հանձնաժողովը նախագահ է ընտրում իր կողմից` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է մինչև չորս ամիս:
10. Հանձնաժողովն իր գործունեության ժամկետի ավարտին հաջորդող Ազգային ժողովի եռօրյա նիստում ներկայացնում է հաղորդում՝ իր գործունեության արդյունքների մասին:
(10-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
19 նոյեմբերի 2001 թվականի, |