ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2008 թվականի N 164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետից հանել «, ինչպես նաև հայերեն և անգլերեն թարգմանությունների» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «ը» ենթակետը.
4) որոշման 9-րդ կետի «գ» ենթակետից հանել «, ինչպես նաև թարգմանությունների» բառերը.
5) որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ`
ա. 1-ին կետում «փորձագիտության» բառից հետո «և թարգմանչության բնագավառներում» բառերը փոխարինել «բնագավառում» բառով,
բ. 8-րդ կետից հանել «, ինչպես նաև թարգմանությունների» բառերը,
գ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի «ե» ենթակետը,
դ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի «է.1» և «է.2» ենթակետերը,
ե. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի «թ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. մարտի 5 Երևան
Ս. Սարգսյան