«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 409-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության նկատմամբ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել տնտեսական նորմատիվների կամ տեխնիկական պահուստների սահմանված չափերից նշանակալից շեղումների առկայության դեպքում:
2. Նշանակալից շեղում է համարվում տնտեսական նորմատիվի կամ տեխնիկական պահուստի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափերից 10 և ավելի տոկոսի չափով նվազումը (բացառությամբ ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվի, առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվի):
3. Ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվի գծով նշանակալից շեղում է համարվում նորմատիվ իրավական ակտերով սահմանված առավելագույն չափից 10 և ավելի տոկոսի (մեկ և ավելի տոկոսային կետի) չափով գերազանցելը:
4. Առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվի գծով նշանակալից շեղում է համարվում ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների հանրագումարից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի իմաստով տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների հանրագումարը 10 և ավելի տոկոսի չափով պակաս լինելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|