ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1087-Ա
«ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ ու 30-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Մխիթար Հերացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Գառնու 10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1340-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել երեք տարով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
![loading...](/static/img/loader.gif)