ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սարգսյան |
- | ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Հ. Աբրահամյան |
- | ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Վ. Խաչատրյան |
- | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Ա. Մանուկյան |
- | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Դ. Լոքյան |
- | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Վ. Ներսիսյանց |
- | ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական |
Վ. Սողոմոնյան |
- | «Ֆերմերների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Կ. Նազարյան |
- | «Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Ոսկանյան |
- | «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հ. Ջավադյան |
- | Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- | «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|