ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ, ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` վերակազմակերպվող ընկերության անվանումը փոխելով «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1467-Ն)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1467-Ն)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, հաստատել ու պետական գրանցման ներկայացնել դրանց կանոնադրութունները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին։
(3-րդ կետը փոփ. 13.12.07 N 1467-Ն)
4. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|