«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2007 թ. |
N 168-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 17/1-Ն ԵՎ 17/2-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
ա) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ կետերի և 72-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ և (կամ) 4-րդ ենթակետերի պահանջները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/1-Ն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/2-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված 1 |
_________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. |
N_____ |
Քաղաքացի ____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _____________________, տրված`__________________________
(սերիան, համարը) |
(ամսաթիվը և ում կողմից) |
վերջին տասը տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Քաղաքացի ____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
միաժամանակ այլ պետության քաղաքացիություն չունի:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ |
|
_________________ |
(ազգանունը) |
|
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Հավելված 2 |
_________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. |
N_____ |
Քաղաքացի ____________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _____________________, տրված`__________________________
(սերիան, համարը) |
(ամսաթիվը և ում կողմից) |
վերջին տասը տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ |
|
_________________ |
(ազգանունը) |
|
(ստորագրությունը) |
Կ.Տ.