Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մարտի 2011 թվականի N 11
49. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ (APL-2)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 7987 AM
Վարկային համաձայնագիր
(Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2))
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
ՄԻՋԵՎ
Թվագրված` 26-ը հունվարի, 2011 թ.
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Համաձայնագիր` թվագրված 2011 թ. հունվարի 26-ով, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (Բանկ) միջև, որի նպատակն է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Սկզբնական ծրագրին (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) առնչվող գործողությունների իրականացման համար: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունները:
ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ
2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Վարկառուին տրամադրել տասնինը միլիոն ԱՄՆ դոլարին (19,000,000$) համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.07-րդ բաժնի դրույթներին համապատասխան (Վարկ), սույն Համաձայնագրի 1-ին Լրացման մեջ նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով (Ծրագիր):
2.02. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV բաժնի համաձայն:
2.03. Վարկառուի կողմից վճարվելիք Սկզբնավճարը պետք է հավասար լինի Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):
2.04. Վարկառուի կողմից Տոկոսի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսը պետք է հավասար լինի Վարկի արժույթի համար սահմանված Կողմնորոշիչ դրույքաչափին` ավելացնելով Փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ Վարկի ողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը պետք է որոշվի Ընդհանուր դրույթների IV հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոնշյալին, եթե Վարկի առհանված մնացորդի որևէ գումար չի վճարվում ժամանակին, և երեսուն օրվա ընթացքում վճարում չի կատարվում, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր դրույթների 3.02-րդ բաժնի «ե» կետում սահմանված կարգով:
2.05. Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը և օգոստոսի 15-ը:
2.06. Վարկի մայր գումարը պետք է հետ վճարվի` սույն Համաձայնագրի 3-րդ Լրացման մեջ սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան:
2.07. ա) Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոփոխություններից ցանկացածը կատարելու համար` պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով` i) Վարկի` առհանված կամ չառհանված ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի արժույթի փոփոխում Հաստատված արժույթի և ii) Վարկի առհանված և չվճարված ողջ մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմունքի փոփոխում Փոփոխական տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակը, կամ Փոփոխական տարբերության վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքից` Ֆիքսված տարբերության վրա հիմնված Փոփոխական տոկոսադրույքի:
բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն ներկայացված փոփոխության ցանկացած դիմում, որն ընդունվում է Բանկի կողմից, կհամարվի «Փոփոխություն», ինչպես սահմանված է Ընդհանուր պայմաններում, և կկատարվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոփոխությունների ուղեցույցի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ
3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակների իր հանձնառության մասին: Այդ նպատակով Վարկառուն պետք է իրականացնի Ծրագիրը առողջապահության նախարարության միջոցով` Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթներին համապատասխան:
3.02. Առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները, ինչպես նաև Վարկառուի և Բանկի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ IV. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
4.01. Ուժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմաններն են.
ա) Վարկառուն բացել է Ծրագրի հաշիվ` 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք սկզբնական դեպոզիտով:
բ) Ծրագրի գործառնական ձեռնարկը Բանկի համար ընդունելի կերպով փոփոխվել և լրամշակվել է Ծրագրի կազմկոմիտեի կողմից:
գ) Վարկառուն վերանայել է Մարզային հիվանդանոցների օպտիմալացման պլանը` ընդգրկելով Լոռվա մարզում Վանաձորի հիվանդանոցը և Տավուշի մարզում Բերդի հիվանդանոցը:
4.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրն է:
ՀՈԴՎԱԾ V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ
5.01. Վարկառուի ներկայացուցիչն է ֆինանսների նախարարը:
5.02. Վարկառուի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փողոց, 1
Երևան, 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս` +374-10-524282
5.03. Բանկի հասցեն է`
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Wasհington, D.C. 20433
United States of America
Հեռատիպ` |
Տելեքս` |
Ֆաքս` |
INTBAFRAD Washington, D.C. |
248423(MCI) կամ 64145(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում, վերևում առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից՝
Լիազոր ներկայացուցիչ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ կողմից՝
Լիազոր ներկայացուցիչ
ԼՐԱՑՈՒՄ 1
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ամրապնդել ԱՆ կարողությունը` համակարգի առավել արդյունավետ կառավարման, ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգն ընդլայնելու և ընտրված մարզերում առողջապահական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները արդիականացնելու համար` բնակչությանն առողջապահական առավել հասանելի, որակյալ և կայուն ծառայություններ մատուցելու նպատակով:
Ծրագիրը բաղկացած է Սկզբնական ծրագրի հետևյալ լրացուցիչ մասերից.
Մաս Ա. Հիվանդանոցային ենթակառուցվածքի օպտիմալացում
Տեխնիկական աջակցության, ապրանքների, աշխատանքների տրամադրում և վերապատրաստման ապահովում` հիվանդանոցային ծառայությունների որակը բարելավելու և ընտրված մարզերում լրացուցիչ հիվանդանոցների և ամբուլատորիաների կառուցման և վերականգնման նպատակով:
Մաս Բ. Ինստիտուցիոնալ զարգացում
1. Տեխնիկական աջակցության և վերապատրաստման տրամադրում` կանոնակարգող վերահսկողության և կառավարման գործառույթների հզորացման նպատակով, ներառյալ առողջապահությանն առնչվող գործող օրենսդրության վերանայումը, և Ծրագրին մասնակցող ընտրված հիվանդանոցների անկախ ֆինանսական աուդիտների իրականացումը և աուդիտի հաշվետվությունների հրապարակումը հանրության համար:
2. Տեխնիկական աջակցության, ապրանքների և վերապատրաստման տրամադրում Վարկառուի պետական ծախսերի կառավարումը բարելավելու նպատակով` ձևավորելու համար հետևյալ կարողությունները. ա) դեպքերի համակցմամբ հիվանդանոցային ֆինանսավորման համակարգի փորձարկումը, բ) հիվանդանոցային ծառայությունների ծախսերի գնահատման ավարտումը, գ) Պետական առողջապահական գործակալության կառուցվածքի և գործառույթների բարելավումը:
3. Տեխնիկական աջակցության և վերապատրաստման տրամադրում` առողջապահական ազգային քաղաքականության և ռազմավարության մշակման կարողություններն ամրապնդելու համար, ներառյալ արյան անվտանգության և անհետաձգելի բուժօգնության տրամադրման վերաբերյալ ռազմավարությունները:
ԼՐԱՑՈՒՄ 2
Ծրագրի իրականացում
Բաժին I. Իրականացման միջոցառումներ
Ա. Ինստիտուցիոնալ միջոցառումներ
1. Առանց 3.01-ին բաժնի դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկը ձեռք են բերել այլ համաձայնություն, Վարկառուն մինչև Ծրագրի ավարտը պետք է Ծրագրի հաշվին պահպանի հաշվեկշիռ, որի գումարը բավարար է Ծրագրի իրականացման հաջորդող երեք (3) ամիսների համար:
2. Վարկառուն մինչև Ծրագրի ավարտը պետք է պահի Ծրագրի կազմկոմիտե, որը բաղկացած է ԱՆ և շահագրգիռ այլ կարևոր կողմերի ներկայացուցիչներից, և որը պատասխանատու է Ծրագրի իրականացումն ուղղորդելու և համակարգելու, իրավասությունների շրջանակը սահմանելու, տեխնիկական գնահատումներին մասնակցելու և ռազմավարական տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ խորհրդատուների հետ անմիջականորեն աշխատելու համար:
3. Վարկառուն պետք է պահի Հիվանդանոցների օպտիմալացումը և արդիականացումը համակարգող կոմիտե:
4. Ծրագրի Բ մասի իրականացման նպատակով Վարկառուն պետք է Ընտրված յուրաքանչյուր մարզի հանձնարարի.
ա) կնքել Բանկի պահանջները բավարարող իրականացման համաձայնագիր ԱՆ-ի, հիվանդանոցի տնօրենի և մարզպետի միջև` Մարզի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման պլանն իրականացնելու համար.
բ) այդ համաձայնագրերով նախատեսված իր իրավունքներն իրականացնել այնպիսի եղանակով, որ պաշտպանվեն Բանկի շահերը և իրագործվեն Ծրագրի նպատակները, ինչպես նաև` չփոխանցել, չփոփոխել, անվավեր չճանաչել այդ համաձայնագրերը և դրանց դրույթները կամ չհրաժարվել դրանցից` առանց նախապես Բանկի համաձայնությունն ստանալու:
5. Ծրագրի Բ մասի իրականացման համար Վարկառուն պետք է. ա) Պետական առողջապահական գործակալության կազմում ստեղծի Ազգային առողջապահական հաշիվների ստորաբաժանում և պետական բյուջեից հատկացնի համարժեք ֆինանսական միջոցներ` 2013 թ. առողջապահական ծախսերի ուսումնասիրություն կատարելու համար, և բ) վերանայի տեղեկատվական և վերլուծական հանրապետական կենտրոնի կանոնադրությունը` 2012 թվականից սկսած առողջապահության ոլորտի գործունեության մասին զեկույցների մշակումն օրինականացնելու համար, և ապահովի պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը:
Բ. Հակակոռուպցիոն միջոցներ: Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի Հակակառուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան:
Գ. Երաշխիքներ: Վարկառուն պետք է ձեռնարկի կամ հանձնարարի ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Շրջակա միջավայրի կառավարման պլանը ժամանակին իրականացնելու համար:
Բաժին II. Ծրագրի մոնիտորինգ, հաշվետվություններ և գնահատում
Ա. Ծրագրի հաշվետվություններ
1. Վարկառուն պետք է մոնիտորինգի ենթարկի և գնահատի Ծրագրի առաջընթացը և պատրաստի Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի օրացուցային մեկ կիսամյակ ժամանակահատված և ներկայացվի Բանկ ոչ ուշ, քան հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս անց:
2. Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի «գ» կետի նպատակների համար Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և նշված բաժնի համաձայն պահանջվող հարակից պլանը պետք է ներկայացվեն Բանկ ոչ ուշ, քան Փակման ամսաթվից վեց (6) ամիս անց:
Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ
1. Վարկառուն պետք է վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
2. Վարկառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում Բանկ ներկայացնի միջանկյալ, աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվություններ Ծրագրի համար եռամսյակային կտրվածքով` Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ:
3. Վարկառուն պետք է աուդիտի ենթարկի իր ֆինանսական հաշվետվությունները` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված: Յուրաքանչյուր նման ժամանակահատվածի համար աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն Բանկ ոչ ուշ, քան այդ ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքներ և աշխատանքներ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և աշխատանքները պետք է գնվեն Գնումների ուղեցույցի I բաժնում սահմանված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:
2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ուղեցույցի I և IV բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:
3. Սահմանումներ: Սույն բաժնում ստորև մեծատառով օգտագործված հասկացությունները` գնումների առանձին մեթոդներ կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի ուսումնասիրության մեթոդներ նկարագրելու համար, վերաբերում են Գնումների ուղեցույցում կամ Խորհրդատուի ուղեցույցում նկարագրված համապատասխան մեթոդին` հանգամանքներից ելնելով:
Բ. Ապրանքների և աշխատանքների գնման առանձին մեթոդներ
1. Միջազգային մրցակցային սակարկություն: Բացի ստորև` 2-րդ կետում նախատեսված դեպքերից` ապրանքները և աշխատանքները պետք է գնվեն Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:
2. Ապրանքների և աշխատանքների գնման այլ մեթոդներ: Ստորև բերված աղյուսակն առանձնանշում է, միջազգային մրցակցային սակարկություններից բացի, մյուս մեթոդները, որոնք կարող են կիրառվել ապրանքների և աշխատանքների համար: Գնումների պլանը պետք է նշի այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են օգտագործվել այդ մեթոդները:
Գնման մեթոդ ա) Վարկառուի Ազգային մրցակցային սակարկությունը կարող է օգտագործվել Ծրագրի համար ապրանքների և աշխատանքների գնման համար` պայմանով, որ պետք է կատարվեն հետևյալ դրույթները. i) այն ձեռնարկությունները, որոնցում Հայաստանի Հանրապետությունը բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր է, չպետք է ստանան Կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են, կարող են ներկայանալ որպես այդպիսին և գործում են առևտրային իրավունքի շրջանակներում, ii) խոշոր և բարդ աշխատանքային նախագծերի համար պետք է անցկացնել նախաորակավորում, iii) նախա- կամ հետորակավորման չափանիշները պետք է վերաբերեն միայն հայտատուների անցյալ պայմանագրային կատարողականին, ֆինանսական, կառավարման և տեխնիկական կարողություններին, iv) համատեղ ձեռնարկության գործընկերները պետք է համատեղ և առանձին պատասխանատու լինեն իրենց պարտավորությունների համար, v) որևէ հայտ չի կարող մերժվել հայտերի բացման ժամանակ, vi) հայտերը կարող են չեղյալ հայտարարվել, և նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն այն դեպքում, եթե բավարարվեն Գնումների ուղեցույցի 2.61-րդ և 2.64-րդ կետերի պայմանները, vii) հայտի գնահատման ցանկացած չափանիշ պետք է չափելի լինի դրամական արտահայտությամբ կամ արտահայտված լինի որպես բավարար/անբավարար չափանիշ, viii) պահանջվում է Բանկի նախնական համաձայնությունը` իրականացման ընթացքում պայմանագրի գործողության շրջանակում/պայմաններում որևէ փոփոխություն կատարելու համար, ix) Վարկառուն պետք է օգտագործի տիպային մրցութային փաստաթղթեր, որոնք կբավարարեն Բանկի պահանջները: բ) Շոփինգ գ) Ուղղակի պայմանագիր
Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ
1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետում ներկայացված դեպքերի, խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն այն պայմանագրերով, որոնք շնորհվել են որակի և գնի վրա հիմնված ընտրության հիման վրա:
2. Խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Ստորև աղյուսակն առանձնանշում է գնման այլ մեթոդներ, որակի և գնի վրա հիմնված ընտրությունից բացի, որոնք կարող են օգտագործվել խորհրդատվական ծառայությունների համար: Գնումների պլանը պետք է նշի այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են օգտագործվել այս մեթոդները:
Գնման մեթոդ ա) Որակի վրա հիմնված ընտրություն բ) Հաստատագրված բյուջեով ընտրություն գ) Նվազագույն գնի ընտրություն դ) Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրություն ե) Մեկ աղբյուրի ընտրություն զ) Անհատ խորհրդատուների ընտրություն է) Առանց մրցակցության ընթացակարգեր անհատ խորհրդատուների ընտության համար
Դ. Բանկի կողմից գնումների մասին որոշումների ուսումնասիրություն
Գնումների պլանը պետք է սահմանի այն պայմանագրերը, որոնք պետք է նախապես ուսումնասիրվեն Բանկի կողմից: Մյուս բոլոր պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից հետագա ուսումնասիրության:
Բաժին IV. Վարկի գումարների առհանումը
Ա. Ընդհանուր
1. Վարկառուն կարող է առհանել Վարկի գումարները Ընդհանուր պայմանների II հոդվածի դրույթների, սույն բաժնի և նման այլ լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կներկայացնի Վարկառուին գրավոր ծանուցման միջոցով (ներառյալ 2006 թ. մայիսի` «Համաշխարհային բանկի ծրագրերի համար վճարումների ուղեցույցը», որը պարբերաբար վերանայվում է Բանկի կողմից և կիրառելի դառնում սույն Համաձայնագրի նկատմամբ` նման ցուցումների համաձայն), Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես սահմանված է ստորև` 2-րդ կետում բերված աղյուսակում:
2. Ստորև աղյուսակը առանձնանշում է Թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցների հաշվին (Կատեգորիա), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Կատեգորիային և յուրաքանչյուր Կատեգորիայում ֆինանսավորման ենթակա Թույլատրելի ծախսերի տոկոսը:
Կատեգորիա Վարկից հատկացված գումարը Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը 1) Ծրագրի համար ապրանքներ, աշխատանքներ, խորհրդատուների ծառայություններ, վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսեր 18,952,500 75% 2) Սկզբնական վճար 47,500 Սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնի և Ընդհանուր դրույթների 2.07-րդ բաժնի «բ» կետի համաձայն վճարման ենթակա գումար ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ 19,000,000
(արտահայտված ԱՄՆ դոլարով)
Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամանակահատված
1. Չնայած սույն բաժնի Ա մասի դրույթներին` առհանում չպետք է կատարվի նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված վճարումների համար:
2. Փակման ամսաթիվն է 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԼՐԱՑՈՒՄ 3
1. Ստորև՝ աղյուսակում սահմանված են վարկի մայր գումարի մարման ամսաթվերը և վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա վարկի ընդհանուր մայր գումարի տոկոսը (Մասնավճար): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են մարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկառուի կողմից մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա մայր գումարի չափը սահմանվում է Բանկի կողմից` (ա) մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված վարկի մնացորդը բազմապատկելով (բ) մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված մասնավճարով. ըստ անհրաժեշտության, մարման ենթակա այդ գումարը ենթակա է ճշգրտման` սույն Լրացման 4-րդ պարբերությունում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
Մայր գումարի մարման ամսաթիվ Մասնավճար Յուրաքանչյուր փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին՝ սկսած 2021 թ. փետրվարի 15–ից մինչև 2035 թ. փետրվարի 15-ը 3.33% 2035 թ. օգոստոսի 15-ին 3.43%
(արտահայտված իբրև տոկոս)
2. Եթե մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Վարկի մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է հետ վճարման Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որոշվում է հետևյալ կերպ.
ա. Եթե Մայր գումարի մարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն առհանվել են, ապա Վարկառուն հետ է վճարում Վարկի առհանված մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Լրացման 1-ին կետի համաձայն:
բ. Մայր գումարի մարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է հետ վճարվի Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է այդ առհանման օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր նման առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական մասնավճարն է, ինչպես նշված է սույն Լրացման 1-ին պարբերության աղյուսակում, Մայր գումարի մարման տվյալ ամսաթվի համար (Սկզբնական մասնավճար), իսկ հայտարարը` այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո ընկնող Մայր գումարի մարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած Մասնավճարների հանրագումարն է. ըստ անհրաժեշտության, հետ վճարման ենթակա այդ գումարները ենթակա են ճշգրտման` սույն Լրացման 4-րդ կետում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
3. ա) Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում առհանված Վարկի գումարները` բացառապես Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի մարման երկրորդ ամսաթվի դրությամբ, և պետք է հետ վճարվեն Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի մարման երկրորդ ամսաթվից:
բ) Չնայած սույն կետի «ա» ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի հաշիվների ներկայացման ժամկետային համակարգ, որով հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր գումարի մարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթներն այլևս չեն կիրառվում նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների նկատմամբ:
4. Չնայած սույն Լրացման 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, Վարկի առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վճարման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին, պետք է որոշվի Բանկի կողմից` բազմապատկելով այդ գումարը անմիջապես նախքան փոխարկումը սահմանված իր արժույթով (i) կամ այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանն առնչվող Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժինները, կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Փոխարկման ուղեցույցին համապատասխան` Էկրանի դրույքաչափի (screen rate) փոխարժեքի բաղադրիչով:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է` «ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերով ու դրամաշնորհներով ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքում խարդախության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց»` թվագրված 2006 թ. հոկտեմբերի 15-ով և սույն Հավելվածի II բաժնում սահմանված փոփոխություններով:
2. «Կատեգորիա» նշանակում է` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV բաժնում` աղյուսակում սահմանված կատեգորիա:
3. «Խորհրդատուի ուղեցույց» նշանակում է` Համաշխարհային բանկի կողմից 2004 թ. մայիսին հրապարակված և 2006 թ. հոկտեմբերին ու 2010 թ. մայիսին վերանայված «Ուղեցույց: Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և աշխատանքի ընդունում»:
4. «Շրջակա միջավայրի կառավարման պլան» նշանակում է` Սկզբնական ծրագրով նախատեսված պլան, որը փոփոխվել է` ներառելու 2010 թ. հուլիսի 16-ին Վարկառուի կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորմամբ իրականացվելիք միջոցառումները, որը բավարարում է Բանկի պահանջները և նկարագրում է բնապահպանական, ազդեցության մեղմացման, մոնիտորինգի և ինստիտուցիոնալ այն միջոցառումները, որոնք կկիրառվեն Ծրագրի իրականացման ընթացքում:
5. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` 2010 թ. հուլիսի 31-ով թվագրված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընդհանուր պայմաններ վարկերի համար»:
6. «ԱԾԻԳ» նշանակում է` Առողջապահության նախարարի՝ 1996 թ. հոկտեմբերի 22-ի թիվ 764 հրամանով ստեղծված և դրա համաձայն գործող Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ կամ դրա իրավահաջորդ:
7. «Մարզային հիվանդանոցների օպտիմալացման պլան» նշանակում է` թարմացված պլան` մարզային մակարդակով առկա բուժհիմնարկները և բուժանձնակազմը բարելավելու և ամրապնդելու համար, որն ընդունվել է մարզային իշխանությունների կողմից և հաստատվել 2006 թ. նոյեմբերի 2-ին Վարկառուի կողմից` հետագա փոփոխություններով:
8. «Ֆինանսավորման սկզբնական համաձայնագիր» նշանակում է` Վարկառուի և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2007 թ. մարտի 9-ին ստորագրված ֆինանսավորման համաձայնագիր Առողջապահության համակարգի արդիականացման ծրագրի համար` սույն Համաձայնագրի ամսաթվի դրությամբ կատարված փոփոխություններով (Վարկ համար 4267-AM):
9. «Սկզբնական ծրագիր» նշանակում է` ֆինանսավորման սկզբնական համաձայնագրում նկարագրված Ծրագիր:
10. «Գործառնական ծախսեր» նշանակում է` Ծրագրի իրականացման նպատակներով կատարած ծախսեր, ինչպիսիք են աշխատակիցների աշխատավարձերը, բացառությամբ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը, գրենական պիտույքների, գրասենյակային փոքրածավալ սարքավորումների, գործուղումների, սպառման նյութերի, մեքենաների վարձակալման, շահագործման ու տեխնիկական սպասարկման, ԶԼՄ-ների և տպագրության հետ կապված ծախսերը, հանդիպումների և երկրի ներսում ուղևորությունների ծախսերը, հեռահաղորդակցության ծախսերը, պահպանման ծախսերը, բանկային ողջամիտ գանձումները և այլ ծախսեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Ծրագրի իրականացմանը և ընդունելի են Բանկի համար:
11. «Ծրագրի հաշիվ» նշանակում է` սույն Համաձայնագրի 4.01-ին բաժնի «ա» կետում նշված հաշիվ, որը Վարկառուի կողմից վարվում է տեղական արժույթով և օգտագործվում Ծրագրի ծախսերում Վարկառուի ներդրումը ֆինանսավորելու նպատակով:
12. «Ծրագրի գործառնական ձեռնարկ» նշանակում է` Բանկի պահանջները բավարարող վերանայված ձեռնարկ, որը Վարկառուի կողմից պետք է ընդունվի սույն Համաձայնագրի 4.01-ին բաժնի «բ» կետի համաձայն, որը սահմանում է իրականացման պլանը, Ծրագրի իրականացման համար գործառնական և վարչական ընթացակարգեր, ներառյալ հիվանդանոցների միավորումների համար իրականացման համաձայնագրերի կնքումը, և որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել` նախապես Բանկի համաձայնությունն ստանալով:
13. «Գնումների ուղեցույց» նշանակում է` 2004 թ. մայիսին Բանկի կողմից հրապարակված և 2006 թ. հոկտեմբերին ու 2010 թ. մայիսին վերանայված «Ուղեցույց. ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերով կատարվող գնումներ»:
14. «Գնումների պլան» նշանակում է` Ծրագրի համար Վարկառուի գնումների պլան` թվագրված 2010 թ. նոյեմբերի 8-ով, որը նշվում է Գնումների ուղեցույցի 1.16-րդ կետում և Խորհրդատուների ուղեցույցի 1.24-րդ կետում և ժամանակ առ ժամանակ նորացվում` նշված կետերի դրույթներին համապատասխան:
15. «Վերապատրաստում» նշանակում է` Ծրագրի շրջանակում վերապատրաստման միջոցառումների իրականացման համար ԾԻԳ-ի կրած ծախսեր, այդ թվում` տեղացի վերապատրաստվողների և դասախոսների ճանապարհորդության ծախսեր և օրապահիկներ, ուսումնական այցերի և աշխատանքային սեմինարների ծախսեր, հարմարությունների և սարքավորումների վարձակալության ծախսեր, ուսումնական նյութերի և հարակից պարագաների ծախսերը:
Բաժին II. Փոփոխություններ Հակակոռուպցիոն ուղեցույցում
Փոփոխությունները Հակակոռուպցիոն ուղեցույցում հետևյալն են.
1. Բաժին 5-ը վերահամարակալվել է որպես բաժին 5.ա և նոր՝ բաժին 5.բ է ավելացվել՝ հետևյալ բովանդակությամբ.
«…. բ) Սույն Ուղեցույցը նաև նախատեսում է պատժամիջոցներ և հարակից գործողություններ, որոնք կկիրառվեն Բանկի կողմից Վարկառուների (Անդամ երկրից տարբերվող) և բոլոր այն անհատների կամ հաստատությունների նկատմամբ, որոնք Վարկի միջոցների ստացողներ են, այն դեպքում, երբ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը մերժվել է մեկ այլ ֆինանսավորողի կողմից` վերջինիս որոշման հիման վրա` առ այն, որ տվյալ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը ներգրավված է այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված՝ խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»:
3. Բաժին 11.ա-ն փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.
«… ա) պատժամիջոցների վերաբերյալ Բանկի գերակայող քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան` (ծնթ. 13) պատժամիջոցներ կիրառել Վարկառուի (Անդամ երկրից տարբերվող) (ծնթ. 14) կամ անհատի կամ հաստատության նկատմամբ` ներառյալ (բայց չսահմանափակվելով) այդ Վարկառուին, անհատին կամ հաստատությանը անժամկետ կամ որոշակի ժամկետով հրապարակայնորեն ոչ իրավասու հայտարարելը (i) Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագիր ստանալու, (ii) Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրից ֆինանսապես կամ այլ կերպ, օրինակ` որպես ենթակապալառու, օգտվելու և (iii) որևէ այլ կերպ Բանկի կողմից ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորվող ծրագրի նախապատրաստմանը կամ իրականացմանը կամ որևէ այլ ծրագրում մասնակցության համար, եթե Բանկը ցանկացած ժամանակ հայտնաբերի (ծնթ. 15), որ տվյալ Վարկառուն, անհատը կամ հաստատությունը ներգրավված է կոռուպցիոն, խարդախ, դավադիր, հարկադիր կամ խոչընդոտող գործողություններում, որոնք կապված են վարկի միջոցների օգտագործման հետ, կամ եթե մեկ այլ ֆինանսավորող, որի հետ Բանկն ունի մերժման որոշումների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիր, հայտարարել է նման անձին կամ հաստատությանը ոչ իրավասու` այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսավորման միջոցները ստանալու համար կամ որևէ այլ կերպ մասնակցելու այդ ֆինանսավորողի կողմից ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորվող որևէ ծրագրի նախապատրաստմանը կամ իրականացմանը` ֆինանսավորողի որոշման արդյունքում` առ այն, որ Վարկառուն կամ անհատը կամ հաստատությունը ներգրավված են այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված՝ խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»:
Ծանոթագրություններ:
«13. Անհատը կամ հաստատությունը կարող է հայտարարվել ոչ իրավասու Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագիր ստանալու համար՝ Պատժամիջոցների վերաբերյալ Բանկի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն կիրառված պատժամիջոցների ընթացակարգերի ավարտվելուն պես կամ կիրառվող ընթացիկ պատժամիջոցների հետ կապված ժամանակավոր կասեցման ընթացակարգով կամ վաղաժամ ժամանակավոր կասեցման ընթացակարգով կամ մեկ այլ ֆինանսավորողի կողմից պատժամիջոց կիրառելու արդյունքում, որի հետ Բանկն ունի մերժման որոշումների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիր, այդ ֆինանսավորողի որոշման արդյունքում` առ այն, որ ընկերությունը կամ անհատը ներգրավված է այդ ֆինանսավորողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված՝ խարդախ, կոռուպցիոն, հարկադիր կամ դավադիր գործողություններում:»
«14. Անդամ երկիրը ներառում է պետական կառավարության կամ դրա քաղաքական կամ վարչական ցանկացած ստորաբաժանման պաշտոնյաներին ու աշխատակիցներին և կառավարության սեփականություն հանդիսացող ձեռնարկություններն ու գործակալությունները, որոնք իրավասու չեն մասնակցելու սակարկությանը` Գնումների ուղեցույցի 1.8-րդ կետի «բ» պարբերության կամ Խորհրդատուների ուղեցույցի 1.11-րդ կետի «գ» պարբերության համաձայն:»
«15. Բանկն ստեղծել է Պատժամիջոցների խորհուրդ և համապատասխան ընթացակարգեր` նման որոշումների կայացման նպատակով: Պատժամիջոցների խորհրդի ընթացակարգերը սահմանում են Բանկի տրամադրության տակ գտնվող պատժամիջոցների ամբողջական շարքը: Ի լրումն` Բանկն ընդունել է ներքին արձանագրություն, որը նկարագրում է այլ ֆինանսավորողների կողմից մերժումների կիրառմանը հետևելու ընթացակարգը և բացատրում է` ինչպես են փոխադարձ մերժման որոշումները ներկայացվելու Բանկի կայքէջում կամ այլ կերպ հաղորդվելու աշխատակիցներին և մյուս շահառուներին:»
