Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 փետրվարի 2011 թվականի N 5
22. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագրի իրականացման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի նիստի N 5 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման նախապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման համար իրականացվող միջոցառումները, նպատակները և խնդիրները սահմանելու նպատակով:
2. Ծրագրի գործողությունը շարունակական է, և դրանում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ` նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու համար:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Ծրագրի նպատակներն են`
1) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման նախապատրաստման գործընթացի արդյունավետ իրականացման արդյունքում կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը, դրանց մրցունակության բարձրացումը, ինչպես նաև մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացումը.
2) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացումը:
III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
1) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացում, այդ թվում՝
ա. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների, ինչպես նաև գույքի կազմի վերլուծություն,
բ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների վերլուծության հիման վրա դրանց վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում), ինչպես նաև մասնավորեցման ձևի (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն, աճուրդ, մրցույթ, ուղղակի վաճառք և այլն) ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը, մասնավորապես՝
- այն կազմակերպությունները, որոնք չունեն անշարժ գույք և իրենց գործունեությունն իրականացնում են վարձակալված տարածքներում, առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել, իսկ մասնավորեցումը չկայանալու դեպքում ներկայացնել լուծարման,
- այն կազմակերպությունները, որոնք չունեն անշարժ գույք և գործունեություն չեն իրականացնում, ներկայացնել լուծարման,
- այն կազմակերպությունները, որոնց կառուցվածքային միավորները չեն իրականացնում փոխկապակցված գործունեություն և կարող են գործել որպես առանձին միավորներ, առաջարկել բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր կազմակերպություններ և դրանք ներկայացնել մասնավորեցման, իսկ կառուցվածքային միավորներ ունեցող այն կազմակերպությունները, որոնք գործունեություն չեն ծավալում, ներկայացնել մասնավորեցման` որպես առանձնացված գույքային համալիրներ,
- այն կազմակերպություններում, որոնք ունեն հարկային պարտավորություններ և շահագործման համար ոչ պիտանի լրացուցիչ հարկային պարտավորություններ (գույքահարկ և այլն) առաջացնող գույք, իրականացնել նշված գույքի օտարում` գումարն ուղղելով կազմակերպությունների պարտավորությունների մարմանը,
- այն կազմակերպությունների բաժնետոմսերը, որոնց գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածքներում, հանձնել հավատարմագրային կառավարման,
- կազմակերպությունների գույքի կազմում ընդգրկված՝ բնակիչներով բնակեցված անշարժ գույքը հանձնել համապատասխան համայնքներին, իսկ եթե բնակիչներով բնակեցված անշարժ գույքը կազմակերպության միակ գույքն է, կազմակերպության բաժնետոմսերի կառավարումը հանձնել համապատասխան համայնքին,
- այն կազմակերպությունների համար, որոնց ակտիվների արժեքն անհամեմատ ցածր է պարտավորություններից, սահմանված կարգով ներկայացնել կազմակերպությունը սնանկ ճանաչելու մասին առաջարկ,
գ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ ներդրումներ նախատեսող մասնավորեցման ձևի ընտրության դեպքում համապատասխան գործարար ծրագրի մշակում,
դ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, գույքի գույքագրում և հաշվառում,
ե. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ապահովում,
զ. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշիռներում հողամասերի վերաբերյալ համապատասխան ձևակերպումների կատարման ապահովում,
է. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական կառավարման տարբեր մարմինների ենթակայության՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերապահելու հետ կապված՝ բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում,
ը. սույն կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունում նշված կազմակերպությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարում և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման ապահովում,
թ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնելու գործընթացի իրականացում,
ժ. մինչև մասնավորեցման գործարքի կայացումը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի արդյունավետ օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկում (գույքի վարձակալության տրամադրում),
ժա. պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ակտիվների վերագնահատման աշխատանքների կատարման և դրանց հաշվապահական ձևակերպման ապահովում.
2) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ժողովների անցկացում.
3) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում` դրանց ընտրության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթների կազմակերպում և անցկացում.
4) պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորման կազմակերպում։
IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
5. Սույն ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի նիստի N 5 արձանագրային որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Իրականացվելիք միջոցառման անվանումը |
Ժամկետները |
1. |
Ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների վերլուծություն |
տարեկան 2 անգամ՝ կիսամյակային կտրվածքով |
2. |
Ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների վերլուծության հիման վրա դրանց վերակազմակերպման, ինչպես նաև մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը |
եռամսյակային կտրվածքով, յուրաքանչյուր եռամսյակ՝ 3 հատ |
3. |
Գույքի գույքագրում և հաշվառում |
39 ընկերություն՝ մինչև 01.07.2011 թ. |
4. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ապահովում |
10 ընկերություն՝ մինչև 30.12.2011 թ. |
5. |
Հաշվեկշիռներում հողամասերի վերաբերյալ համապատասխան ձևակերպումների կատարման ապահովում |
15 ընկերություն՝ մինչև 01.04.2011 թ. |
6. |
Բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում |
10 ընկերություն՝ մինչև 01.07.2011 թ. |
7. |
Կազմակերպությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարում և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման ապահովում |
10 ընկերություն՝ մինչև 01.08.2011 թ. |
8. |
Կազմակերպությունների բաժնետոմսերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնելու գործընթացի իրականացում |
10 ընկերություն՝ մինչև 01.08.2011 թ. |
9. |
Կազմակերպությունների գույքի արդյունավետ օգտագործմանն ուղղված |
2011 թ. ընթացքում |
10. |
Կազմակերպություններում ժողովների անցկացում |
35 ընկերություն՝ մինչև 01.07.2011 թ. |
11. |
Կազմակերպությունների գործադիր մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում` դրանց ընտրության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթների կազմակերպում և անցկացում |
օրենքով սահմանված կարգով |
12. |
Կազմակերպությունների գործադիր մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորման կազմակերպում |
օրենքով սահմանված կարգով |
