«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
28 ապրիլի 2005 թվականի N 502-Ա
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դաշնակահար Միքայել Բալյանը կատարելագործվում է Գերմանիայի Էսսեն քաղաքի «Ֆոլքվանգ» բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում և միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու երաժշտական կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան, ծավալած մշակութային գործունեությունը և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Միքայել Կարենի Բալյանին (ծնվ.` 1981 թ., քաղ. Երևան, Պարոնյան 1, բն. 75) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի գարնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 26.05.06 N 684-Ա, 09.08.07 N 898-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|