Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 փետրվարի 2011 թվականի N 5
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 7 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշման N 4 հավելվածի ցանկի «Ժամկետ» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «2010, II» թվերը փոխարինել «2010, IV» թվերով.
2) 2-4-րդ կետերում «2010, II» թվերը փոխարինել «2011, IV» թվերով.
3) 5-11-րդ կետերում «2010, III» թվերը փոխարինել «2012, I» թվերով.
4) 12-16-րդ կետերում «2010, IV» թվերը փոխարինել «2012, II» թվերով.
5) 17-26-րդ կետերում «2011, I» թվերը փոխարինել «2012, III» թվերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 14 Երևան |
