Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2007 թվականի N 967-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) բանկերի կողմից պահպանվող փաստաթղթերի համար, որոնք վերաբերում են բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման հետ կապված գործերին, սահմանվում է պահպանման առանձնահատուկ ռեժիմ` համաձայն սույն որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ բաժնի 178.1-ին կետի».

2) որոշմամբ հաստատված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 178.1-ին կետով.

 

«
178.1. Բանկերի կողմից ավանդների
ընդունման, սպասարկման և
վերադարձման գործեր
մշտական 1 1. հաշիվը փակվելուց հետո
թղթային և (կամ) լազերային
սկավառակով
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան