«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1934-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 28.07.05 N 1094-Ն)
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 28.07.05 N 1094-Ն)
1. Սահմանել մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.07.05 N 1094-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը հաստատելու մասին» N 78 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
Հատուկ կոչումը | Զբաղեցրած պաշտոնը | Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ) |
Մաքսային ծառայության գեներալ-մայոր |
Վերադաս մաքսային մարմնի ղեկավար Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ |
(սյունակն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն) |
Մաքսային ծառայության գնդապետ |
Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ Վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ |
|
Մաքսային ծառայության փոխգնդապետ |
Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ |
|
Մաքսային ծառայության մայոր |
Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ |
|
Մաքսային ծառայության կապիտան |
Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ |
|
Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ |
Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ Վերադաս մաքսային մարմնի տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան գլխավոր տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի գլխավոր տեսուչ |
|
Մաքսային ծառայության լեյտենանտ |
Վերադաս մաքսային մարմնի մաքսատան ավագ տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի ավագ տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսատան տեսուչ Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի տեսուչ |
|
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ |
(հավելվածը փոփ., լրաց. 28.07.05 N 1094-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 28.07.05 N 1094-Ն)