Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.04/1(456) Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2007 թվականի N 950-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակում կատարել հետևյալ լրացումները`

1) «XXV. ՏՐԱՆՍՊՈՐՏ» բաժնի վերջում «2300200գ-18007 գ) էլեկտրագնացքների մեքենավարներ, մեքենավարի օգնականներ» բառերից հետո լրացնել «, մեքենավար‑հրահանգիչներ» բառերով.

2) «XXIX. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐՈՎ, ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԵՎ ԲԵՐԻԼԻՈՒՄՈՎ» բաժնի 3-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«23305000 3.1. Աշխատանքներ արագացուցիչ կայանքներում, նեյտրոնների  գեներատորներում` վայրկյանում 109 նեյտրոն և ավելի նեյտրոնային ելքով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 24
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան