«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության 
Նախագահ  Ռ. Քոչարյան 
26 հոկտեմբերի 1999 թ. 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 669 
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշմամբ հաստատված չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում չափագիտական աշխատանքները և ծառայություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) սահմանած կարգով հավատարմագրված չափագիտական ծառայությունները».
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգի`
4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցների փորձարկման համար նմուշների ընտրությունը կատարվում է համաձայն գործող նորմատիվ փաստաթղթերի` մաքսային մարմինների և հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ: Նմուշների (այդ թվում` եզակի օրինակով չափման միջոցների) ընտրությունը ձևակերպվում է նմուշառման ակտով, երեք օրինակից, որոնք ստորագրում են նմուշների ընտրության մասնակիցները».
4-րդ կետի երկրորդ պարբերությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրում» բառերով.
4-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ`
«Խմբաքանակներով կամ եզակի օրինակով չափման միջոցների, ինչպես նաև ներմուծման ենթակա տեխնոլոգիաներով արտադրական գործունեության համար նախատեսված չափման միջոցների, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն դրանց շահագործման կամ տեղադրման վայրում (այդ թվում` նախկինում տվյալ տեսակը հաստատված չափման միջոցների պետական գրանցամատյանում գրանցված չափման միջոցների) ներմուծումը թույլատրվում է «Մաքսային ձևակերպման համար» մակագրությունն ունեցող տեսակի հաստատման սերտիֆիկատի հիման վրա».
7-րդ կետը «պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Սարգսյան | 
| 
 Հաստատված է   | 
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի
 ___________________________________________________________________    1 2 3 ___________________________________________________________________    ապրանքների կշռման սարքավորումներ (բացի 0,05 գրամ և ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ ապրանքների զանգվածի հաշվարկների կշեռքները և ստուգման համար հարմարանքներով սարքավորված կշեռքներն ու բոլոր տեսակի կշռաքարերը չափիչ տրանսֆորմատորներ այլ միկրոսկոպներ (չափիչ միկրոսկոպներ) տեղագրական սարքավորումներ, հիդրոգրաֆիական, հիդրոլոգիական, օդերևութաբանական, գեոֆիզիկական, բացի կողմնացույցերից (հեռաչափեր, թեոդոլիտներ, տախոմետրեր, նիվիլիրներ և այլ նմանատիպ սարքեր) 0,05 գրամ և բարձր զգայնության կշեռքներ` կշռաքարերով կամ առանց կշռաքարերի  միկրոմետրեր և կրոնցիրկուլներ  չափիչ ձողեր, չափերիզներ և քանոններ` բաժանումներով օպտիկական օֆտալմոլոգիական սարքեր սարքավորումներ և մեքենաներ` նյութերի մեխանիկական հատկությունների` ամրության, կարծրության, ընդարձակման, սեղմման, էլաստիկության որոշման և փորձարկումների համար (օրինակ, մետաղների, փայտի, տեքստիլային նյութերի, թղթի և պլաստմասսայի)   աերոմետրեր, ջերմաչափեր և նմանատիպ չափման միջոցներ, որոնք գործում են հեղուկի մեջ ընկղմելիս  հեղուկների, գազերի ծախսի, մակարդակի, ճնշման և այլ փոփոխական բնութագրերի չափման, հսկման սարքեր, չափման միջոցներ (օրինակ, ծախսաչափեր, մոնոմետրեր, ջերմաչափեր), բացի 90.14, 90.15, 90.28 և 90.32 խմբերում ընդգրկված սարքերից չափման միջոցներ` ֆիզիկաքիմիական անալիզների համար (օրինակ, պոլյարիմետրեր, սպեկտրոմետրեր, ռեֆրակտոմետրեր, գազի և ծխի անալիզատորներ) հաշվիչներ` գազի, հեղուկի և էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության համար հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, տաքսաչափեր, քայլաչափեր, սպիդոմետրեր, տախոմետրեր, բացի 90.15 խմբում ընդգրկվածներից օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր և այլ չափման միջոցներ` էլեկտրական մեծությունների չափման և հսկման համար, բացի այն չափման միջոցներից, որոնք ընդգրկված են 90.28 խմբում  երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր` առանց կարգավորման հարմարանքների ավտոմատ կարգավորման և կառավարման սարքեր
 
NN 
ը/կ Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի  
 Չափման միջոցների անվանումները  
 
 
 
 
 
 
 
 
 
1.  
84.23  
 
 
2. 
85.04.31.310  
լարման չափիչ տրանսֆորմատորներ 
 
 85.04.31.390  
այլ  
 
 85.04.32.300  
 
 
3. 
90.11.80.000  
 
 
4. 
90.15, բացի 90.15.90.000-ից  
 
 
5. 
90.16.00  
 
 
 90.16.00.100,  
բացի 90.16.00.900-ից 
 
կշեռքներ
 
6. 
90.17.30.100  
 
 
 90.17.80.100  
 
 
7. 
90.18.11.000 
էլեկտրակարդիոգրաֆներ  
 
 90.18.19.000  
այլ էլեկտրադիագնոստիկ սարքեր 
 
 90.18.90.100 
արյան ճնշման չափման միջոցներ և սարքավորումներ  
 
 90.18.50.900  
 
 
8. 
 90.24, բացի 90.24.90.000-ից  
 
 
9. 
90.25, բացի 90.25.90-ից  
 
բարոմետրեր, պիրոմետրեր, գիգրոմետրեր, փսիխրոմետրեր` գրանցող սարքերով կամ առանց դրանց
 
10. 
90.26, բացի 90.26.90-ից  
 
 
11. 
90.27, բացի 90.27.90-ից  
 
չափման միջոցներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման և նմանատիպ սարքեր`
չափման և հսկման համար, չափման միջոցներ` ջերմության, ձայնի, լույսի քանակի չափման և հսկման համար
 
12.  
90.28, բացի 90.28.90-ից  
 
 
13. 
90.29, բացի 90.29.90-ից  
 
 
14.  
90.30, բացի 90.30.90-ից  
 
չափման միջոցներ և սարքեր` ալֆա, բետտա, գամմա (a, b, g ) ռենտգենյան, կոսմիկական և այլ ճառագայթների հայտնաբերման ու չափման համար
 
15. 
90.31.10.000  
հավասարակշռման մեքենաներ և սարքավորումներ` մեխանիկական մասերի համար  
 
 90.31.20.000  
փորձարկման ստենդներ 
 
 90.31.80.310  
երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր  
 
 90.31.80.510  
 
 
16. 
90.32, բացի 90.32.90-ից  
 
 17.  
91.06  
շուրջօրյա ժամանակի գրանցման և չափման սարքեր  
| Ծանոթագրություն: | Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճշտվել և կազմվել են ԱՏԳ ԱԱ ծածկագրերի` ԱՊՀ անդամ պետությունների 1996 թվականի 2-րդ հրատարակության հիման վրա: |