ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 910-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1193-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դ. Լոքյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Կ. Աթոյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Ափոյան |
- «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Սարդարյան |
- «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Թամրազյան |
- «Դիլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր (համաձայնությամբ) |
Գ. Մկրտչյան |
- «Արմենի տեխնոլոջի գրուպ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան |
- «ՄԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Գ. Ավագյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների բաժնի պետ»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|