«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մայիսի 2007 թ. |
N 158-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև` ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1) ծրագրի 5.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.7 և 5.1.8 ենթակետերով`
«5.1.7. Իշխան
5.1.8. Հայկական իժ».
1.2) ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ ենթակետերով`
10 |
Իշխան |
100 դրամ |
արծաթ, 9250 ± 50 |
28,28 ± 0,25 |
38,61 ± 0,15 |
հարթ |
բրիլիանթ |
3000 |
11 |
Հայկական իժ |
100 դրամ |
արծաթ, 9250 ± 50 |
28,28 ± 0,25 |
38,61 ± 0,15 |
հարթ |
բրիլիանթ |
3000 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|