«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
23 հոկտեմբերի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60003336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 սեպտեմբերի 2003 թ. |
N 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ էԼԵԿՏՐԱԿԱՆ էՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.06.05 N 81-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը կենսազանգվածի էներգիայի օգտագործման համաշխարհային փորձը և Հայաստանի Հանրապետության պայմանների համար մշակված տեխնիկատնտեսական հաշվարկները, հաշվի առնելով կենսազանգվածի էներգիայի բնապահպանական նշանակությունը շրջակա միջավայրի առողջացման առումով և նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ., լրաց. 28.06.05 N 81-Ն)
1. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով գործող էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի առավելագույն սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը շահագործման առաջին 7 տարիների համար սահմանել 7 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 28.06.05 N 81-Ն)
2. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկներում սեփական միջոցների շահութաբերության նորման լիցենզավորված գործունեության սկզբից 7 տարի ժամկետով սահմանել 20 տոկոս` հարկումից հետո:
ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2007, N 208-Ն | 04.06.2007, N 52-Ն | |
28.06.2005, N 81-Ն | 11.08.2005, N 52-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|