«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2005 թվականի N 874-Ն
ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.10.05 N 1641-Ն)
Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 13.10.05 N 1641-Ն)
1. Հաստատել Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագիծը` 96.4 կմ երկարությամբ և185.6 հեկտար մակերեսով`համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Մեղրու, Կապանի քաղաքային և Ալդարայի, Շվանիձորի, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի ու Գոմարանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` շինարարության ժամկետները չխախտելու նպատակով`
ա) թույլատրել Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան հատվածի շինարարական և նախագծային աշխատանքներն իրականացնել զուգընթաց` ուժի մեջ թողնելով պետական կապալի «Դորոժնիկ» և «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3, 2005 թվականի մայիսի 17-ի N ԱՇՁԲ-05/70 և 2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրերը,
բ) կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները կատարել նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա,
գ) նախագծային աշխատանքների ավարտից հետո` սույն կետում նշված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարել փոփոխություններ` միավոր գները թողնելով անփոփոխ:
(3-րդ կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշումը:
4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին։
(4.1-ին կետը լրաց. 13.10.05 N 1641-Ն)
4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ 7 կմ հեռավորության վրա գտնվող կետը:
(4.2-րդ կետը լրաց. 13.10.05 N 1641-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ծ
ԿԱՊԱՆ - ԾԱՎ - ՇՎԱՆԻՁՈՐ - ՄԵՂՐԻ
(հավելվածը խմբ. 13.10.05 N 1641-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2005, N 1641-Ն | 03.11.2005, N 874-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|