«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 865-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
ա) «Զվարթնոց» մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները` այդ օդանավակայաններով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում, ինչպես նաև «Զվարթնոց» մաքսատանը հաշվառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ապրանքների տեղափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.
բ) միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.
գ) Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.
դ) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.
ե) Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.
զ) Շիրակի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Շիրակի մարզի վարչական տարածքը.
է) ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.
ը) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:
(2-րդ կետը լրաց. 22.09.06 N 1330-Ն, 12.10.06 N 1496-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3,7
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Արշակունյաց 127/21
«Զվարթնոց» մաքսատուն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան
Արարատյան տարածաշրջանային մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10
Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ` ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, Թորոզյան 7
Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Սյունիքի մարզ, Շաքիի համայնք
Մեղրու մաքսային կետ` ՀՀ Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք
Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44
Բագրատաշենի մաքսային կետ` ՀՀ Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք
Այրում-Ջիլիզայի մաքսային կետ` ՀՀ Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս
Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ` ՀՀ լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք
Շիրակի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Շիրակի մարզ, քաղ Գյումրի, Մովսես Խորենացու 1, 2
Բավրայի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, Բավրայի համայնք
«Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան
Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10ա
(Հավելվածը փոփ. 22.09.06 N 1330-Ն, փոփ., լրաց. 12.07.07 N 790-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |