«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
26 ապրիլի 2007 թվականի N 556-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 481754.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների զարգացման ծրագրի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 28470.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 179694.3 հազ. դրամ (75930.0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» և 103764.3 հազ. դրամը «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով)` համաձայն N 4 հավելվածի.».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով`
«5) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի, Վերնաշենի գյուղական համայնքների գազատարերի կառուցման և Խաչիկի գյուղական համայնքի տնակաշինության իրականացման նպատակով Վայոց ձորի մարզպետարանին` 64180.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), որից` համապատասխանաբար 10000.0 հազ. դրամ, 9000.0 հազ. դրամ, 10680.0 հազ. դրամ և 34500.0 հազ. դրամ.
6) սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված գումարները փոխանցում է կենտրոնական գանձապետարանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագրերը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փասատաթղթերը ներկայացնելու».
3) որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
«Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |