«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 168-Ն որոշումը:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հանցագործությունների մասին» ձև թիվ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը։
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 03 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը։
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Տող 001-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գրանցված բոլոր հանցագործությունների քանակը, որն, ըստ ծանրության առանձին տեսակների, արտացոլվում է 011-ից 014 տողերում։
6. Տող 001-ում արտացոլված հանցագործությունների ընդհանուր քանակը 016, 017, 018, 019, 020 և 021 տողերում արտացոլված հանցագործությունների քանակների հանրագումարն է։
7. Տող 016-ում արտացոլվում է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 016.1-ից 016.5 տողերում։
8. Տող 017-ում արտացոլվում է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 017.1-ից 017.6 տողերում։
9. Տող 018-ում արտացոլվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 018.1-ից 018.4 տողերում։
10. Տող 019-ում արտացոլվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 019.1 և 019.2 տողերում։
11. Տող 020-ում արտացոլվում է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 020.1-ից 020.5 տողերում։
12. Տող 021-ում արտացոլվում է 016, 017, 018, 019 և 020 տողերում չնշված՝ այլ հանցագործությունների քանակը։
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||
|
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200_ թ. ---- ամսվա համար
Հանցագործություններ |
Տողի համարը |
Հաշվետու |
Նախորդ տարվա նույն | ||||||
Ա |
Բ |
1 |
2 | ||||||
Ընդհանուր քանակը |
001 |
|
| ||||||
այդ թվում |
ոչ մեծ ծանրության |
011 |
|
| |||||
միջին ծանրության |
012 |
|
| ||||||
ծանր |
013 |
|
| ||||||
առանձնապես ծանր |
014 |
|
| ||||||
որից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ |
015 |
|
| ||||||
Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
016 |
|
| ||||||
այդ թվում |
սպանություն |
016.1 |
|
| |||||
սպանության փորձ |
016.2 |
|
| ||||||
դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ընդամենը |
016.3 |
|
| ||||||
որից` ծանր |
016.3.1 |
|
| ||||||
սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
016.4 |
|
| ||||||
որից` բռնաբարություն և բռնաբարության փորձ |
016.4.1 |
|
| ||||||
մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ |
016.5 |
|
| ||||||
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
017 |
|
| ||||||
այդ թվում |
բանդիտիզմ |
017.1 |
|
| |||||
հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը |
017.2 |
|
| ||||||
ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ընդամենը |
017.3 |
|
| ||||||
որից` մահվան ելքով |
017.3.1 |
|
| ||||||
խուլիգանություն, ընդամենը |
017.4 |
|
| ||||||
որից` կատարվել է զենքի գործադրմամբ |
017.4.1 |
|
| ||||||
թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ, ընդամենը |
017.5 |
|
| ||||||
որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, |
017.5.1 |
|
| ||||||
դրանից` իրացնելու նպատակով |
017.5.1.1 |
|
| ||||||
հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ |
017.6 |
|
| ||||||
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
018 |
|
| ||||||
այդ թվում |
պետական կամ հանրային գույքի հափշտակություններ, ընդամենը |
018.1 |
|
| |||||
որից՝ ավազակություն |
018.1.1 |
|
| ||||||
կողոպուտ |
018.1.2 |
|
| ||||||
գողություն |
018.1.3 |
|
| ||||||
խարդախություն |
018.1.4 |
|
| ||||||
յուրացում կամ վատնում |
018.1.5 |
|
| ||||||
անձնական գույքի հափշտակություններ, ընդամենը |
018.2 |
|
| ||||||
որից՝ ավազակություն |
018.2.1 |
|
| ||||||
կողոպուտ |
018.2.2 |
|
| ||||||
գողություն, ընդամենը |
018.2.3 |
|
| ||||||
դրանից` բնակարանային |
018.2.3.1 |
|
| ||||||
խարդախություն |
018.2.4 |
|
| ||||||
յուրացում կամ վատնում |
018.2.5 |
|
| ||||||
տրանսպորտային միջոցներ փախցնելը |
018.3 |
|
| ||||||
սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ |
018.4 |
|
| ||||||
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
019 |
|
| ||||||
այդ թվում |
կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը |
019.1 |
|
| |||||
տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ |
019.2 |
|
| ||||||
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը |
020 |
|
| ||||||
այդ թվում |
պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը |
020.1 |
|
| |||||
պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և անցնելը |
020.2 |
|
| ||||||
կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը |
020.3 |
|
| ||||||
իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը |
020.4 |
|
| ||||||
պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ |
020.5 |
|
| ||||||
Այլ հանցագործություններ |
021 | ||||||||
Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |
022 |
|
|
Ղեկավար |
_____________________ |
____________________ | ||
Լրացնող |
|
| ||
|
|
Էլեկտրոնային փոստ _______________@________________
(ձևը լրաց. 25.05.05 N 04-Ն)
(հավելվածը լրաց. 25.05.05 N 04-Ն)