Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2007-12.02.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.30/46(501) Հոդ.667
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 546-Ն

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 546-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը:

2. Մաքսային մարմինները շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկում են 0 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրամադրված եզրակացության հիման վրա:

3. Եզրակացություն ստանալու համար ներմուծողը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) սննդի արտադրության համար սահմանված կարգով ստացված լիցենզիայի պատճենը.

3) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը.

4) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագիրը:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ներմուծողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` սույն կարգով սահմանված ձևով:

5. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա 2-օրյա ժամկետում ներմուծողից պահանջվում է ներկայացնել չներկայացված փաստաթղթերը:

6. Սույն կարգը տարածվում է նաև 2007 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված շաքարի հումքի վրա, որը մաքսային մարմինների կողմից ձևակերպվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Հայաստանի Հանրապետության առևտրի
և տնտեսական զարգացման նախարարություն

 


___   ________    200   թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1701 11 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Ներմուծողը _________________________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________

Հաշիվ-ապրանքագիրը ___________________________________________

Ներմուծվող հումքի քանակը (կգ-ով) _________________________________

Ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի
նվազագույն քանակության չափը ____________________________________


Եզրակացություն տվողը

________
(պաշտոնը)

___________
(ստորագրությունը)

______________

(անունը, ազգանունը)

_____   __________________    200   թ.

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2024, N 341-Ն 08.03.2024, N 546-Ն
22.01.2015, N 80-Ն 12.02.2015, N 546-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան