«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 մայիսի 2007 թ. |
N 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 44-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 35-պատահար (ամսական) «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հաշվետվության ձևից հանել «(Պետավտոտեսչության վարչությունը)» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հունիսի 24-ի «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» ձև թիվ 2-ավտո (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հաշվետվության ձևից հանել «(Պետավտոտեսչության վարչությունը)» բառերը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |