«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
3 մայիսի 2007 թվականի N 532-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Միջուկային տեղակայանքը` Հայկական ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին» N 1637-Ն որոշմամբ հաստատված Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի սպասարկման կարգի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) հայկական կողմի կազմը` համաձայն հավելվածի:
2. Խորհրդի կազմում խորհրդի որոշմամբ կարող են ընդգրկվել դոնոր երկրների (ընկերությունների) ներկայացուցիչները` 5 մլն դոլար և ավելի գումար նշված հատուկ հաշվին ներդնելու դեպքում:
3. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից:
4. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
նախագահ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.2009, N 1291-Ա | 20.11.2009, N 532-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|