«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
3 մայիսի 2007 թվականի N 530-Ա
«ԵՐԵՎԱՆԻ N 3 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի N 9 հասցեում գտնվող` «Երևանի ֆինանսատնտեսագիտական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ուսումնական շենքային համալիրի` 1763.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով ձախակողմյան երկու երկհարկանի մասնաշենքերը և 247.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու պահեստները հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքնների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շարժական գույքի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու և սույն որոշման 1-ին կետով ամրացվող գույքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 10.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|