Գլխավոր տեղեկություն
Համար
N 1047-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2002-03.02.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2007
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1047-Ն

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերագիրը փոփ. 12.09.02 N 1414-Ն)

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայության բազայի վրա:

(1-ին կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն)

2. Սահմանել, որ`

ա) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը օդանավերի թռիչք-վայրէջքների, ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանի տարածքի, շենքերի և շինությունների անվտանգության ապահովումն է.

բ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` ծառայությունների մատուցում, հակահրդեհային գույքի տեղադրում, վերանորոգում, հրդեհաշիջման միջոցների վերալիցքավորում և այլ գործունեություն, որոնք ծառայում և համապատասխանում են պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

գ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն)

3. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ անշարժ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(3-րդ կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն)

4. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

(4-րդ կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն, 14.11.02 N 1817-Ն)

5. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորված մարմնի միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

(6-րդ կետը փոփ. 12.09.02 N 1414-Ն, 14.11.02 N 1817-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2006, N 1892-Ն 03.02.2007, N 1047-Ն
14.11.2002, N 1817-Ն 12.12.2002, N 1047-Ն
12.09.2002, N 1414-Ն 10.10.2002, N 1047-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան