Գլխավոր տեղեկություն
Համար
N 120
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2005-17.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538) Հոդ.134
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

040.0120.13.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2002 թվականի N 120
քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 753-Ն)

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

բ) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 24.03.05 N 753-Ն)

11. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով:

(11 կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վերահաշվարկային պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափի մասին որոշման նախագիծ` հաշվի առնելով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետին` ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով վճարվելիք փոխհատուցումների գումարները:

(3-րդ կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 643 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

Պաշտոնը

Դրույքաչափը   

 ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 

132000

Գլխավոր հյուպատոս

105600

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար   

105600

Խորհրդական

99000

Առաջին քարտուղար 

92400

Երկրորդ քարտուղար

85800

Երրորդ քարտուղար 

79200

Կցորդ

72600

 

(Հավելվածը խմբ. 24.03.05 N 753-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ


 

Պաշտոնը

Գտնվելու վայրը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիայի Համադաշնություն

Ֆրանսիայի Հանրապետություն Իսպանիայի Թագավորություն

ԱՄՆ Նյու Յորք

Կանադա

Ավստրիայի Հանրապետու-թյուն Գերմանիայի Դաշնային Հանրապետու-թյուն
Բելգիայի Թագավորություն Եվրախորհուրդ

Արգենտինայի Հանրապե-տություն Շվեդիայի Թագավո-րություն

Իտալիայի Հանրապետու-թյուն Վատիկան Հունաստանի Հանրապետու-թյուն

Բուլղարիայի Հանրապետություն Ռումինիայի Հանրապետություն Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Իրանի Իսլամական Հանրապետություն
Սիրիայի Արաբական Հանրապետություն
Լիբանանի Հանրապետություն Միացյալ Արաբական Էմիրություններ
Հնդկաստանի Հանրապետություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ռուսաստանի Դաշնություն
Իրաքի Հանրապետություն Թուրքիայի Հանրապետութուն

Ուկրաինա

Բելառուսի Հանրապետություն Վրաստան
Թուրքմենստան Ղազախստանի Հանրապետու-թյուն

Լոս Անջելես

Սան Պաուլո Սանկտ Պետերբուրգ Հալեպ
Դոնի Ռոստով

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1,240,124

1,648,754

1,140,114

990,090

1,316,344

890,089

1,183,380

790,079

540,054

390,039

 

 

Գլխավոր հյուպատոս ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

990,099

1,316,344

910,091

790,079

1,050,416

710,071

944,044

630,063

440,044

310,031

910,091

660,066

Խորհրդա-կան

925,093

1,229,917

850,085

740,074

983,934

665,067

884,211

590,059

400,040

290,029

665,067

475,048

Առաջին քարտուղար

860,086

1,143,490

795,080

690,069

917,452

620,062

824,377

550,055

375,038

275,028

620,062

445,045

Երկրորդ քարտուղար

800,080

1,063,712

735,074

640,064

850,970

575,058

764,543

510,051

345,035

250,025

575,058

410,041

Երրորդ քարտուղար

740,074

983,934

680,068

590,059

784,488

530,053

704,709

470,047

320,032

230,023

530,053

380,038

Կցորդ

685,069

910,803

620,062

540,054

718,006

485,049

644,875

430,043

295,030

210,021

485,049

345,035

 

(Հավելվածը լրաց. 26.12.02. N 2030-Ն, խմբ. 24.03.05 N 753-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան