Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 սեպտեմբերի 2011 թվականի N 38
11. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ Նախագծերին ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ.սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշման |
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:
Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազային ծրագրի» հիմնական ուղղությունները:
Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
II. Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները
Ծրագրի նպատակն է`
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, նշված հաստատություններում խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը, կրթության համակարգի շարունակական զարգացումը, առողջապահության ոլորտում երեխաների որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչումը: Իրավախախտումներ կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը:
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում ծրագրի նպատակն է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, այդ թվում` մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, անհրաժեշտ պահանջմունքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման իրականացումը.
1. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություներում և մանկատներում խնամվող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը, հաստատություններում տեղավորման ռիսկի ենթակա երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ,
2. Մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանութjունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպումը և հասարակությանը ինտեգրման գործընթացի համակարգումը,
3. 6-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական գործնական աջակցության ցուցաբերումը,
4. Առանց ծնողական խնամքի մնացած մանկատան սաների խնամքի և դաստիարակության, ֆիզիկական և մտավոր զարգացման, կրթության գործընթացի ապահովումը, սոցիալական որբության երևույթի կանխարգելումը` խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի և դաստիարակության ապահովման շնորհիվ,
5. Այլընտրանքային ծառայությունների ընդլայնման միջոցով երեխաների հոսքի նվազեցումը մանկատներ և հատուկ հանրակրթական հաստատություններ, 6-18 տարեկան երեխաների սոցիալական վերականգնումը, շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:
Ծրագրի հիմնական խնդիրներն են`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին շարունակաբար ձեռնարկում է միջոցառումներ` ձևավորելու երկրում ի շահ երեխաների պետական քաղաքականության սկզբունքներ` սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան:
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների հոսքի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատումը: Առողջ երեխաների համար նախատեսված մանկատներում խնամվող երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն խնավող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում յուրաքանչյուր տարի ավելանում է` պայմանավորված համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ և այլն) թվի պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով: Խնդրի լուծման նպատակով ՀՀ ԱՍՀ նախարարությունը համագործակցում է նման ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ոչ պետական կազմակերպությունների հետ:
2. Այլընտրանքային համակարգի ընդլայնումը և հզորացումը:
3. Լոռու մարզում բեռնաթափման ծրագրի շարունակական իրականացումը, որն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը:
4. Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացումը, ինչը պայմանավոված է համայնքներում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների ընդլայնմամբ, հանձնաժողովներին վերապահված գործառույթներով, մարզերում` մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների համագործակցությամբ` իրենց լիազորությունների շրջանակներում և իրենց գործունեությամբ: Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային հաշվառման և բնակարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել և ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային հաշվառման և բնակարանի տրամադրման կարգը, «Պետական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց» ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
5. Համայնքային և մարզային մակարդակներն ապահովող համակարգի միջոցով երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերի կանխումը, ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերերումը, վերջիններիս համապատասխան փաստաթղթերով ապահովումը:
6. «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից «Մանուկ» համակարգի ընդլայնումը, հզորացումը: Այն հնարավորություն կտա տիրապետելու կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների մասին ամբողջական տեղեկատվությանը, իրականացնել նրանց տրամադրվող միասնական ծրագրերը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի կատարել անհրաժեշտ վերլուծություններ:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների գերակա խնդիր է համարվում մանկատների բեռնաթափումը:
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հիմնահարցերին ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն, որն ուղղված է երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի հզորացմանը, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը, հաստատություններում երեխաների հոսքի կանխարգելմանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավմանը, խնամվող երեխաների հասարակությանը ինտեգրմանը, խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծմանը:
Հանրապետությունում ձևավորվել և գործում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ` ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակը երեխաների պաշտպանության միասնական և համակարգված քաղաքականության իրականացման ապահովումն է:
2005 թվականին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որի գործունեության հիմնական ուղղվածությունը միասնական պետական քաղաքականության իրականացման, ինչպես նաև երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքների ապահովման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցության համակարգումն է:
2006 թ-ից գործում են մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, որոնց խնդիրն է մարզում` ՀՀ Կառավարության կողմից հաստատված երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը, նպատակային ծրագրերի մշակումը և իրագործումը:
Ընտանեկան օրենսգրքով ամրագրված` խնամակալության և հոգաբարձության մարմինները հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության առաջին մակարդակը, որոնք համագործակցելով մարզպետարանների համապատասխան բաժինների հետ, իրականացնում են երեխաների իրավունքների պաշտպանությունը համայնքներում:
Հայաստանի Հանրապետությունում ներկայում գործում է 7 պետական և 3 բարեգործական մանկատուն: Այդ թվում` 2 պետական և 1 բարեգործական մանկատուն` նախատեսված մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների խնամքի ու դաստիարակության համար: Ուսումնասիրությունները փաստում են, որ երեխաները մանկատանը հիմնականում հայտնվում են ծանր սոցիալ-տնտեսական պատճառներով, երեխաների խնամքի ծառայությունների անհրաժեշտ թվի բացակայությամբ:
Մանկատներում երեխաների թվի կրճատման և մուտքի կանխարգելման խնդրից ելնելով` հանրապետությունում շարունակվում են բեռնաթափման` երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու ծրագրերը, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ցանցի ընդլայնումը, որոնք այլընտրանք են հանդիսանում մանկատների և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների:
Ներկայում նախարարության համակարգում` հանրապետության տարբեր մարզերում գործում են երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և երեխաների սոցիալական հոգածության 2 կենտրոն:
Շարունակվում է մանկատան չափահաս դարձած սաների ծրագիրը` ուղղված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
2011թ. շարունակվում է համակարգի մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը:
ՀՀ Կառավարության կողմից հաստատված թվի (860 երեխա` բոլոր մանկատներում) համեմատ երեխաների թիվը մանկատներում կրճատվել է 100-ով, միաժամանակ աճել է խնամվողների թիվը մասնագիտացված մանկատներում:
Մանկատների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունենրի բեռնաթափման ծրագրի շրջանակներում նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն Լոռու մարզի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից յուրաքանչյուր տարի 40 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, կանխարգելվել է 10 երեխայի մուտքը հաստատություններ:
2003 թ.-ից իրականացվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Նախարարության և «Հայ Օգնության Միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սոցիալական գործընկերության շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն 2010թ. 40 շահառուի ցուցաբերվել է բազմակողմանի աջակցություն` կրթական, առողջապահական, իրավական, սոցիալ-հոգեբանական:
Ծրագրով նախատեսված բնակարանները 2009, 2010 և 2011թթ չեն գնվել` համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
2004 թվականից նախարարության համակարգի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում գործում է «Մանուկ» տեղեկատվական համակարգի շտեմարանը, որում մուտքագրվում է տեղեկատվություն` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող` մանկատներում, ընտանիքներում, բուժհիմնարկներում, որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից սկզբնական հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող անձանց մասին:
Երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շրջանակներում ՀՀ Կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների գերակա խնդիր է համարվում մանկատների բեռնաթափումը, ինչը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմամբ: Խնդրի լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես` ՀՀ ընտանեկան օրենսգրքում:
ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 804–Ն «Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հասատատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն կստեղծվի երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների նոր տիպ: «Զատիկ» մանկատունը կվերակազմակերպվի երեխաների աջակցության կենտրոնի:
Մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել «Զատիկ» մանկատան վերակազմակերպման մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը և մանկատանն այլընտրանք հանդիսացող նոր տիպի հաստատության կանոնադրությունը:
Առողջապահության ոլորտում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորվում են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:
Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները
Ծրագրի նպատակն է `
1. երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.
2. «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2012թ. համար բյուջեով նախատեսված ծրագրերի ներդրման ապահովումը:
Սույն նպատակների հասանելիության ապահովմանն ուղղված խնդիրները
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա/ Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`
տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
1. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
2. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը.
3. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով:
բ/ Երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը:
գ/ Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ըստ անհրաժեշտության, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից:
դ/ Բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո:
ե/ Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների:
զ/ 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության հետազոտումը, ըստ անհրաժեշտության` բուժօգնության կազմակերպումը:
է/ 14-15 տարեկան արական սեռի անձանց նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը և բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով:
ը/ Դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից:
թ/ Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցումը համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
1. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականցումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը
2. սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից
3. սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
4. մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,
5. նորածնային սկրինինգների իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ)
6. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօնության ծառայությունների կազմակերպումը:
3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
1. սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի և տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծության, հանրապետությունում վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատվել է մանկական մահացության ցուցանիշը:
Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, 2005 թվականից Հայաստանը ճանաչվել է որպես ԱՊՀ այն եզակի երկրներից մեկը, որին կհաջողվի շարունակաբար իջեցնել երեխաների մահացությունը և հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին (ՄՄՑ իջեցում 2/3-ով), եթե այդ ոլորտում հետագայում ապահովվեն շարունակական զարգացումների նույն միտումները: Սակայն, ըստ միտումների հետագա զարգացումների գնահատականի, իրավիճակը մանկական մահացության անկման առումով վատացել է: Մինչև 2015 թվականը հարկ կլինի այն նվազեցնել ևս 43%-ով, ինչը ենթադրում է, որ 2015 թվականի համար սահմանված նպատակը դժվար հասանելի է և այն հնարավոր է միայն առկա ռեսուրսների համախմբման, այդ ոլորտում լրացուցիչ ներդրումների իրականացման պայմաններում:
Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների ու զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:
Այդ առումով շատ կարևոր քայլ հանդիսացավ 2011թ. հունվարի 1-ից «Երեխայի առողջության պետական հավաստագրի» ներդրումը, որի համար երաշխիք հանդիսացավ 2011թ. առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը: Հավաստագրի համակարգի ներդմամբ, երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների իրականին մոտ արժեքի փոխհատուցման և հետևաբար բուժանձնակազմի աշխատավարձերի շուրջ 2 անգամ բարձրացման միջոցով հնարավորություն ստեղծվեց բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, կրճատել մանկական հիվանդանոցային մահացությունը և նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումների գործելակերպը:
2011 թվականին շարունակում են իրականացվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը, ընդ որում 2010թ. բնածին հիպոթիրեոզի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 26544 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզով հիվանդ 14 երեխա, նշանակվել է համապատասխան բուժում:
Ֆենիլկետոնուրիայի սկրինինգի ծրագրի շրջանակներում իրականացվել է 19702 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է ֆենիլկետոնուրիայով հիվանդ 2 երեխա, որոնց նշանակվել է համապատասխան բուժում:
Լսողության սկրինինգի ծրագրի շրջանակներում 2008-2010թթ. իրականացվել է 16392 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 13 երեխա, բոլորը ապահովվել են լսողական սարքերով, 4 երեխայի կատարվել է ականջի խխունջի պատվաստման վիրահատություն:
ՀՀ առողջապահության նախարարի 23.06.2010թ. N 1040-Ա հրամանով ներդրվել է անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինինգի ծրագիրը` ուղղված անհասության ռետինոպաթիայով պայմանավորված երեխաների հաշմանդամության կանխարգելմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել է 198 երեխայի հետազոտություն, կատարվել է 26 հիվանդի լազերային վիրահատություն:
2011 թվականի ընթացքում շարունակաբար իրականացվում են ծրագրեր` երեխաների ստոմատոլոգիական խնդիրների առաջնային կանխարգելման, աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ վերականգնողական բուժում` «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «ԱրԲես» ԱԿ-ում` իր 7 մարզային մասնաճյուղերով, ինչպես նաև առողջարանային վերականգնողական բուժում` «Արարատ» մանկական առողջարանում, «Ապարան» առողջարարական կենտրոնում և «Օշական» առողջարանային-վերականգնողական կենտրոնում:
Երեխաների բուժօգնության մատչելիության և որակի բժշկական գործելակերպի բարելավման շրջանակներում մշակվել և մարզերին է հատկացվել «Երեխաների արտահիվանդանոցային նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպման գործընթացի բարելավման մասին» ՀՀ առողջապահության նախարարի 16.05.2011թ. N 920-Ա, «Անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինինգի և բուժման գործընթացի բարելավման մասին» 17.05. 2011թ. N 945-Ա հրամանները:
Մշակվել և ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունումից հետո առողջապահական հաստատությունների կողմից կիրականացվի 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում ու անհրաժեշտության դեպքում` բուժում` դրանով իսկ նպաստելով վերջիններիս առողջացմանը և նախապատրաստելով ՀՀ Ազգային բանակում ծառայելու նրանց առաքելությանը:
Իմունականխարգելման ազգային ծրագիրը կարևորագույն դեր է խաղում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության մակարդակը վերահսկելու գործում: Հազարամյակի զարգացման նպատակների հասանելիությունը բնութագրող չափանիշներից է կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը: Կարմրուկի, ինչպես նաև մանկական այլ հիմնական վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 1990-ականների սկզբին գերազանցել է 90%-ը, իսկ կարմրուկի պատվաստանյութի մշտական առկայության պարագայում այն կազմել է 95.2%: Հաջորդող 10 տարիներին ցուցանիշը որոշակիորեն նվազել է: Վերջին տարիներին արձանագրվել է ցուցանիշի աճի միտում, 2010 թվականին հասնելով` երկու դեղաչափ /ԿԿԽ1 և ԿԿԽ2/ պատվաստումներում ընդգրկվածության 97%-ական ցուցանիշի: Այս ցուցանիշն արդեն իսկ գերազանցում է 2015թ. համար սահմանված 96% նպատակային մակարդակին:
Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում շարունակվում է հեպատիտ Բ-ի` մորից երեխային փոխանցման կանխարգելման փորձնական ծրագիրը:
2009 թվականի վերջին ներդրվեց և 2011 թվականին շարունակում է կիրառվել նոր հնգավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է երեխաներին ևս մեկ կառավարելի` Հեմոֆիլուս ինֆլուենցիա վարակով պայմանավորված հիվանդությունից:
Զգալի աշխատանք է կատարվել ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ: ՀՀ ԱՆ առաջարկությամբ, ԱԺ կողմից կատարվել է լրացում Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում, որի կիրարկման դեպքում զգալի կբարելավվի նորածնային մահացության դեպքերի գրանցման գործընթացը:
Շարունակաբար իրականացվում են երեխայի առողջության պետական հավաստագրի մշտադիտարկման աշխատանքներ, հասարակական կազմակերպությունների և «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ազգային ծրագրի դասավանդողների ներգրավմամբ, ինչպես նաև վիճակագրական տվյալների մոնիտորինգ` տվյալների հավաքագրում և ամփոփում` ամսական կտրվածքով:
Մայրական առողջության բարելավման և մայրական մահացության իջեցման գործընթացում խիստ կարևորվում է «Ծննդօգնության պետական հավաստագրի» ծրագիրը, որը 2010թ. նույնպես շարունակվել է հաջողությամբ իրականացվել: Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական ներդրումները հնարավորություն տվեցին շուրջ 2 անգամ բարձրացնել ծննդաբերությունների հետ կապված գները, պետության կողմից այդ ծառայությունների դիմաց բուժհաստատություններին փոխհատուցվող գումարները մոտեցնելով իրական ծախսերին և 2-3 անգամ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, ինչը զգալի նպատեց ծրագրի շրջանակներում դրված նպատակների իրագործմանը` ծննդատներում ստվերի առավելագույնս կրճատմանը և բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցմանը:
Վերջինիս, ինչպես նաև Երեխայի առողջության հավաստագրի համակարգի ներդրմանն են ուղղված նաև հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքները` բնակչության իրազեկումը ԶԼՄ-ների միջոցով և հասցեական տեղեկատվության տրամադրումը 24 ժամյա ռեժիմով աշխատող «Թեժ գծի» միջոցով:
Ծննդօգնության հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում նախարարությունը իրականացրել է նաև վիճակագրական տվյալների մոնիտորինգ` տվյալների հավաքագրում և վերլուծություն ամենօրյա ռեժիմով և ամփոփումներ` շաբաթական և ամսական կտրվածքով: Մասնավորապես, բուժհաստատությունների մակարդակով հսկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են ծնունդների և կեսարյան հատումների թիվը, ծնունդների բաշխվածությունը ըստ կանանց բնակության և ծննդաբերության վայրի և այլն:
Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման շնորհիվ և ծննդօգնության հետ կապված պետության հոգածության և անվճար ծառայությունների մասին իրենց իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում էականորեն փոխվել է երիտասարդ ընտանիքների վերարտադրողական վարքագիծը: Եթե նախկինում երիտասարդները հետաձգում էին ցանկալի երեխայի, երբեմն նույնիսկ առաջնեկի ծնունդը` պատճառաբանելով ծննդատան հետ կապված ծախսերը, ապա ներկայում այդ հանգամանքը խոչընդոտ չէ հերթական երեխայի ծնունդի համար: Սա հատկապես կարևորվում է սոցիալապես ոչ ապահով ընտանիքների համատեքստում, որոնք ունենալով «Ծննդօգնության պետական հավաստագիրը», շատ ավելի ինքնավստահ են, քանզի գիտակցում են, որ պետությունը հոգում է իր երեխայի ծննդյան հետ կապված ծախսերը և որ այդ ծառայությունները իսկապես անվճար են: Այս ամենի շնորհիվ հանրապետությունում զգալի բարձրացել է նախածննդյան հսկողության վերցրված հղիների և ծնելիության ցուցանիշների աճի միտումը: Ասվածի ապացույցը ՀՀ Ան կողմից ծննդատներից օպերատիվ ընթացակարգով հավաքագրված վիճակագրական տվյալներն են.
Ըստ 2010թ. նախնական տվյալների հանրապետությունում շուրջ 35%-ով բարձրացել է հղիների վաղ հաշվառման (նախածննդյան հսկողություն մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը) ցուցանիշը:
2009թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 44430 ծնունդ, ինչը 3022 ծնունդով ավելի է 2008թ. համեմատությամբ: 2010թ. 44680, ինչը 280 -ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2008թ. ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որը շարունակում է իր գործունեությունը նաև 2011թ.-ի ընթացքում: Այդ ծառայությունն անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն է տրամադրում մարզերի ծննդօգնության հիմնարկներին, կատարելով տարեկան 60-70 կանչի սպասարկում, ինչի շնորհիվ հաջողվել է վերջին տարիներին մոտ 2009թ. 20 տոկոսով, իսկ 2010թ. 70 տոկոսով կրճատել մայրական մահացությունը և շուրջ 20 տոկոսով մոր և մանկան ծննդաբերական տրավմատիզմը:
Հղիների հուզահոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման ռազմավարության իրականացումը ներառված է «Պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային անվճար բուժօգնության և սպասարկման չափորոշիչում», որի շրջանակներում իրականացվում է հղիների ուսուցում և նախապատրաստում ծննդաբերությանը:
Այդ ռազմավարության շրջանակներում վերապատրաստվել է հղիներին ծառայություն մատուցող բուժանձնակազմը (արձանագրվել է գիտելիքի աճ շուրջ 35%-ով):
Հիմնականում կանանց կոնսուլտացիաներում կատարվում է այդ աշխատանքը, սակայն առանձնացվել են անհրաժեշտ տարածքներ, կահավորվել և ուսուցման համար անհրաժեշտ հագեցման են ենթարկվել և «Մայրության դպրոցներին» ներկայացվող պահանջների համապատասխանող թվով 18 Մայրության դպրոցներ:
Հանրապետության 6 մարզում շարունակում է գործել «Շրջիկ գինեկոլոգի» ծառայություն, որը հեռավոր գյուղերում իրականացնում է հղիների և կանանց հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղեգրման կազմակերպում:
Մոր եվ մանկան ոլորտում բուժծառայությունների որակի ապահովման նպատակով 2010 թթ. առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են մի շարք կլինիկական ուղեցույցներ և չափորոշիչներ, մասնավորապես.
2. Բնականոն ծննդաբերության վարման ուղեցույց
3. Մինչ հղիության խնամքի սկզբունքները
4. «Հղիության արհեստական ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպման և տրամադրման մասին» չափորոշիչները և ուղեցույցները:
Հիմական վերանորոգման են ենթարկվել և հագեցվել են սարքավորումներով մի շարք բժշկական կենտրոններ և դրանց կազմում գտնվող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, մասնավորապես Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի բժշկական կենտրոնները:
Մայրական մահացության իրավիճակը
Յուրաքանչյուր տարվա կտրվածքով Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի տատանումները զգալի մեծ են և հետևաբար համեմատությունը օբյեկտիվ չէ, որը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այդ իսկ պատճառով մայրական մահացության միտումները գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի համաձայն` եթե երկրի բնակչությունը կազմում է մինչև 5 մլն, ապա մայրական մահացության իրավիճակը գնահատելիս մայրական մահացության ցուցանիշը պետք է հաշվարկվի միջին եռամյա կտրվածքով: Այսպես 2009թ մայրական մահացությունը ինդեքսը 100000 կենդանածնության հաշվով կազմել է 33.6, 2010թ.`6.7:
Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշների միտումները վկայում են, որ Հայաստանում 1999-2001թ. համեմատությամբ մայրական մահացության եռամյա ցուցանիշը կրճատվել է շուրջ 35%-ով, այսպես 1999-2001թթ այն եղել է 43.2, 2005-2007թթ. 25.1, 2008-2010թթ. 25.5/ սակայն վերջին տարիներին ընթացքում չի արձանագրվել իջեցման միտում: Հայաստանի վերջին տարիների միջին եռամյա ցուցանիշը որոշակիորեն ցածր է ԱՊՀ երկրների միջին մակարդակից /29.3/ սակայն շուրջ 5 անգամ գերազանցում է Եվրոմիության երկրների համանուն ցուցանիշի /ինդեքսը 5/ միջին մակարդակը:
Վերը ներկայացվածը ենթադրում է, որ մոր և մանկան առողջապահության ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղված լինի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա զարգացումների ու լրացուցիչ ներդրումների ապահովմանը` որպես մայրերի և երեխաների առողջության բարելավման, հիվանդացության և մահացության իջեցման գրավական:
Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթությունը:
Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Հայաստանում կրթությունը ավանդաբար բարձր վարկանիշ ունի: Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը և զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը: Դա են վկայում անկախության հռչակումից հետո ընդունած օրենքներն ու որոշումները:
ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
1999թ. ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը՝ հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի, ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:
Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին:
Ծրագրի նպատակն է `
1. բարելավել նախադպրոցական կրթության ծառայությունների որակն ու մատչելիությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը,
2. ընդլայնել դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ հանրակրթական դպրոցներում,
3. նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, գեղագիտական, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը,
Ծրագրի խնդիրն է`
1. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն` հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար
2. ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին
3. ստեղծել նպաստավոր պայմաններ շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման համար
4. բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչները և գործիքակազմը
5. ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները:
Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումը իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:
Կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռնմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:
Հանրակրթության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Հաստատվել է ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով խավերի համար:
Հաստատված ռազմավարություններին համապատասխան ընդլայնվում է առանձին գործող ավագ դպրոցների, ինչպես նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը, իրականացվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը:
Մշակույթի բնագավառում իրականացվող միջոցառումները կնպաստեն երեխաների գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը, շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և ամառային հանգստի բազմաբովանդակ կազմակերպմանը:
Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաները, որոնց հետագա ուսուցմանը և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:
Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը կնպաստի մանկական կինոյի զարգացմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց ժամանցի և հանգստի կազմակերպմանը:
Ծրագրի նպատակն է`
1. երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և խթանումը,
2. երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության պետական աջակցության ցուցաբերում,
3. արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանումը,
4. արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավումը
5. երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովումը
6. նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը:
Ծրագրի խնդիրն է`
1. գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,
2. գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,
3. ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում՝ մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած և իրավախախտում կատարած անչափահաս երեխաների մշակութային կրթության ապահովմամբ,
4. երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը,
5. երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,
6. ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցումը,
7. տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտումը, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովումը,
8. մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» և այլ միջոցառումների կազմակերպումը.
9. շնորհալի երեխաների բացահայտումը և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծումը:
ՀՀ ոստիկանության կողմից հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող խնդիրներից է հանդիսանում ինչպես անչափահասների կողմից, աjնպես էլ նրանց նկատմամաբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայության և «Փրոջեքթ Հարմոնի», «Վորլլդ Վիժըն» միջազգային հասարակական կազմակերպություների հետ համատեղ Երևան,Վանաձոր, Գյումրի, Թումանյան, Իջևան, Ճամբարակ, Թալին և Կապան քաղաքներում շեղվող վարքագիծ դրսևորող անչափահասների համար բացվել են համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնք աննախադեպ են այն առումով, որ այս հաստատությունում ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ:
Կենտրոնների հիմնական խնդիրն այն է, որ իրավախախտ անչափահասները տեղափոխվեն այնպիսի միջավայր, որտեղ կարևորվում են բարոյականությունը, մարդկանի արժեքները, պատասխանատվությունը: Վերջիններիս հնարավորություն է ընձեռվում` զինվելու հասարակության լիարժեք անդամ դառնալու համար անհրաժեշտ հմտություններով:
Ներկայում օրինազանց անչափահասների նկատմամաբ` ելնելով վերջինների կողմից կատարված օրինախախտման աստիճանից, ցուցաբերվում է այլ մոտեցում. նրանց մի մասն ուղղորդվում է համայնքային վերականգնողական կենտրոններ:
Հարկ է նշել, որ վերականգնողական կենտրոններ է ուղղորդվել 476 անչափահաս, այդ թվում 420-ի նկատմամբ իրականացված աշխատանքները դրական արդյունք են տվել:
Իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել համայնքային վերականգնողական կենտրոնների ցանցը, ինչը հնարավորություն կտա վերոհիշյալ անչափահասների շրջանում աշխատանքներ իրականացնել նաև հանրապետության այլ համայնքներում:
Վերլուծելով անչափահասներիի կողմից կատարված իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, պետք է փաստել, որ դրանք դրական արդյունքներ են տվել, սակայն դեռևս բավարար չեն իրավախախտ անչափահասների խնդիրները լիովին լուծելու համար:
ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվել է որպես միջանկյալ օղակ 14-18 տարեկան արական սեռի դժվար դաստիարակվող անչափահասների համար ստեղծել հատուկ ուսումնադաստիրակչական հաստատություն, քանի որ որոշ անչափահասների հետ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ` վերապատրաստված և իրավախախտ անչափահասների հետ աշխատելու փորձ ունեցող մանկավարժներ ու դաստիարակներ: Նշված աշխատանքները կնպաստեն ինչպես իրավախախտ անչափահասների դաստիարակությանը, այնպես էլ նրանց կողմից կատարվող կրկնահանցագործությունների նվազեցմանը:
IV. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2012 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2012 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ.սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշման |
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 7 մանկատանը կխնամվի 790 երեխա |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
2. |
Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 8 գիշերօթիկ հաստատությունում կխնամվի 800 երեխա |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
3. |
Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների սոցիալական հոգածության 2 կենտրոնում 200 երեխայի կտրամադրվեն համապատասխան ծառայություններ |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
4. |
Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 40 շահառուի: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
5. |
Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ /բեռնաթափում/ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրի շրջանակներում ընտանիք կվերադառնա 40 երեխա, կկանխարգելվի 10 երեխայի մուտքը հաստատություններ |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
6. |
Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տավուշի մարզում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 4 ցերեկային կենտրոնում` Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և նրանց հարակից գյուղերի` հաշմանդամություն կամ սոցիալ- հոգեբանական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող շուրջ 250 երեխայի մատուցվող ծառայությունների համար կտրամադրվի աշխատավարձ: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
7. |
Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Խնամատար ընտանիքումներում կիրականացվի 25 երեխայի խնամքը |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
8. |
Մանկատներում խնամվող դպրոցահասակ երեխաներին դրամական աջակցության տրամադրում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Մանկատներում խնամվող դպրոցահասակ` 7-18 տարեկան 264 երեխայի կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար /գրպանի ծախս/: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
9. |
Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ծրագրի շահառուներին կտրամադրվի կրկրթաթոշոկ և միանվագ դրամական օգնություն: |
2011 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
10. |
Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին դրամական օժանդակության փաթեթի տրամադրում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կենսաբանական 50 ընտանիքի կտրամադրվի դրամական օժանդակություն |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
11. |
Երեխաների տվյալների «Մանուկ» տեղեկատվական համակարգի վարման, սպասարկման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կապահովվի ՀՀ որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողի թեկնածուների տվյալների մուտքագրումը /շուրջ 600 մուտքագրում/: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
12. |
Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը: |
2012 թ. ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
13. |
Հայաստանի Հանրապետությունում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգի» համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարաններ տրամադրելու նպատակով կենտրոնացված հաշվառման իրականացում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարաններ տրամադրելու նպատակով կենտրոնացված հաշվառումը: |
2012 թ. ընթացքում. |
ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
«Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների» տեղեկատվական համակարգի շահագործման և վարման նպատակով աջակցություն «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ -ին: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կապահովվի «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների» տեղեկատվական համակարգի շահագործումը: |
2012 թ. ընթացքում |
Միջազգային կազմակերպություններ |
15. |
Մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիր: Պետության կողմից երաշխավորված երեխաների անվճար բուժօգնություն և սպասարկում.
• 0-18 տարեկան երեխաների ամբուլատոր պոլիլինիկական բուժօգնություն և սկրինինգ
• 0-7 տարեկան և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բուժօգնություն • երեխաների ստոմատոլոգիական խնդիրների կանխարգելման /6 տարեկան և 12 տարեկան/ տարեկան ծրագիր
• 0-8, 12 տարեկան և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական մասնագիտացված բուժօգնություն
• Նորածնային սկրինինգի ծրագիր
• 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ծրագիր: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
- Կիրականացվի մինչև 18 տարեկան երեխաների հիվանդությունների կանխարգելում և բուժում (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական)` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: -Սահմանված տարիքային խմբերի բերանի խոռոչի զննում և ստոմատոլոգիական առաջնային կանխարգելում: -Հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, բնածին խլության և անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշման և դրանց հետևանքով առաջացող հաշմանդամության կանխարգելման նպատակով հանրապետության ծննդատներում կիրականացվի նորածինների սկրինինգ: - 15 տարեկան աղջիկների վերարտադրողական մեկնարկային առողջության համալիր գնահատում և հայտնաբերված հիվանդությունների բուժում |
2004-2015 թթ.
2012 թ. ընթացքում
2012 թ. ընթացքում
2012 թ. ընթացքում
2012 թ. ընթացքում
2012 թ. ընթացքում
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
16. |
0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ապահովման ծրագրի շարունակական իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության բարելավում |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
17. |
Երեխաների առողջության առաջնային պահպանման ծրագրի շարունակական իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երեխաների համար առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատչելիության ապահովում |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
18. |
Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երեխաների պատվաստումներով ընդգրկվածության նպատակային ցուցանիշների ապահովում, կառավարելի հիվանդությունների կանխարգելում |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, միջազգային կազմակերպություն |
19. |
Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության /ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման/ ծրագրի իրականացում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հղիների և ծննդաբերողների համար բուժօգնության մատչելիության ապահովում |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
20. |
«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 64 դպրոցներում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան |
Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կապահովվեն կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների համար 64 հանրակրթական դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություննր |
21. |
Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ու նրա 2 մասնաճյուղերի կարողությունների զարգացում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Կբացահայտվեն ու կգնահատվեն 3-18 տարեկան ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, կրթության մեջ ներառման նպատակով նրանց կտրվեն համապատասխան եզրակացություններ: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ |
22. |
Նախադպրոցական կրթության զարգացման ծրագրի իրականացում`
● 0-6 տարեկանների նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակում,
● նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում,
● ռազմավարական ծրագրի իրականացում 8 մարզերում |
ՀՀ մարզպետարաններ |
Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը, հանրապետության 8 մարզերում կներդրվի այլընտրանքային ծառայությունների փորձնական ծրագիր, նախադպրոցական կրթության մեջ 5-6 տարեկանների ընդգրկվածությունը կմեծանա տարեկան շուրջ 7%-ով |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ |
23. |
Դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (15 առարկաներից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն) |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն հանրապետական օլիմպիադաներ 15 առարկաներից, իսկ լավագույնները կմասնակցեն 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 41565.0 հազ. դրամ |
24. |
«Դպրոցականների օրվա ռեժիմի կազմակերպման հիգիենիկ պահանջներ» ձեռնարկի հրատարակում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հանրակրթական դպրոցների սովորողների, ուսուցիչների, ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպիչների և ծնողների շրջանում կբարձրանա իրազեկվածությունը երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
25. |
«Ճանաչիր քո իրավունքները» ձեռնարկի հրատարակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Երեխաների և նախադպրոցական հաստատությունների դաստիարակների շրջանում կբարձրանա իրազեկվածությունը երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
26. |
Հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հանրապետության դպրոցականներին կուսուցանվի առողջ ապրելակերպի գիտելիքներ, սովորողները ձեռք կբերեն կյանքի հմտություններ |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Միջազգային և հասարակական կազմակերպություններ |
27. |
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կկազմակերպվի շուրջ 2556 երեխաների ամառային հանգիստը |
հուլիս-օգոստոս |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 202603.9 հազ. դրամ |
28. |
Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հանրակրթական դպրոցների շուրջ 4500 աշակերտների համար կանցկացվեն ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 7 մարզաձևերով: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին կմասնակցեն շուրջ 2650 աշակերտներ: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 35.000.0 հազ. դրամ |
29. |
Դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հանրապետության բոլոր մարզերում կկազմակերպվեն դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ |
2012 թ. ընթացքում |
Միջազգային և հասարակական կազմակերպություններ |
30. |
Երաժշտական և արվեստի դպրոցներում «Ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում: |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2443 սովորող կստանան ուսման վարձավճարների փոխհատուցում, ինչը կնպաստի գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
31. |
Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
32. |
Գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայցքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրկանության համալրմանը: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
33. |
Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր, այդ թվում` |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազ-գային փառատոնների անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառումը հնարավորություն կտա գյուղաբնակ երեխաներին հաղորդակցվելու ազգային արժեքներին, ընդլայնել աշխարհայացքը: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
34. |
Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն /«Աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին»/ ծրագիր |
Հայաստանի |
Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը կնպաստի մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: |
2012թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
35. |
Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրիի 4 մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում /շարունակական է/ |
Հայաստանի |
ՀՀ մշակույթի նախարարության «Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 3 և Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրիի 4 մասնաճյուղե-րում, Սպիտակում, Գավառում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ավելի քան 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում: |
2012թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
36. |
Իրավախախտումներ կատարած անչափահասների համար հատուկ հաստատություններում մշակութային մասնագիտությունների ուսուցման կազմակերպում /շարունակական է/ |
Հայաստանի |
ՀՀ մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի (գործում է 2007 թ.) գործունեության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում և դրանցից դուրս իրավախախտում կատարած անչափահասների համար կկազմակերպվի արվեստի և արհեստների մասնագիտական ուսուցում: |
2012թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության |
37. |
Անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` նրանց համար նախատեսված ուղղիչ հիմնարկում մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով |
2012 թ. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
38. |
Պարբերական մշակութային ծրագրերի, ներառյկալ մշակութային ուսուցման և միջոցառումների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կկազմակերպվեն պարբերական մշակութային ծրագրեր, ներառյալ մշակութային ծրագրեր և միջոցառումներ` անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: |
2012 թ. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
39. |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԱԳ ծառայության և «Պրոջեքթ Հարմոնի», «Վորլդ Վիժըն» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող համայնքային 7 (Երևան, Վանաձոր, Գյումրի, Թումանյան, Իջևան, Ճամբարակ, Թալին) վերականգնողական դեպարկենտրոններում աշխատանքների իրականացում, նոր կենտրոնների ցանցի ընդլայնում |
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և հանցագործությունների թվի նվազեցում, իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների սոցիալ-հոգեբանական վերականգնում, վերադաստիարակում |
2011-2012 թթ. |
Միջազգային կազմակերպություններ ԱՄՆ Պետտամենտ |
40. |
Մարզական առաջնությունների անցկացում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Անչափահաս դատապարտյալների ֆիզիկական առողջության ամրապնդում |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
41. |
Մարզամշակութային ամսագրերի բաժանորդագրություն |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` նրանց համար նախատեսված «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահասներին պահելու վայրում մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով |
2012 թ. ընթացքում |
Միջազգային կազմակերպություններ |
42. |
Արհեստագործական ուսուցում, այդ թվում` համակարգչային դասընթացների անցկացում, |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
43. |
Արտադրական-գործնական ուսուցում քարի վերամշակման արտադրամասում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կապահովվի անչափահաս դատապարտյալների զբաղվածությունը` գործնական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալներին» |
44. |
Տոնական օրերին մշակութային ցերեկույթների կազմակերպում, |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կապահովվի անչափահաս դատապարտյալների մշակութային դաստիարակությունը |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
45. |
Գեղարվեստական, մշակութային ուսուցում, այդ թվում` խեցեգործություն և փայտի գեղարվեստական փորագրություն, այդ շրջանակներում մշակութային ցուցահանդեսների կազմակերպում։ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
Կապահովվի անչափահաս դատապարտյալներ զբաղվածությունը` մշակութային դաստիարակություն ապահովելու և մշակութային կյանքում ընդգրկելու միջոցով: |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
