Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
30 հունիսի 2011 թվականի N 25
58. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված, այն է` համայնքի բյուջեն ավագանու կողմից չհաստատվելու հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականի հարցի հետագա քննարկումը դադարեցնել:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականը, հրաժարականի ընդունման մասին ավագանու որոշումը և դրանց առնչվող փաստաթղթերը եռօրյա ժամկետում վերադարձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
