«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2005 թ. |
N 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 32-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն հրահանգը սահմանում է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ
ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2 Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3 Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
1.4 Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
1.5 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1 Ծառայությունները հանդիսանում են սպառողների պատվերով արտադրողների կողմից իրականացվող տարաբնույթ գործունեություն, որի արդյունքում սովորաբար փոխվում է ծառայությունները սպառող միավորների վիճակը:
2.2 Ծառայությունների արտադրությունը և դրանք սպառողներին մատուցումը սովորաբար իրականացվում են զուգընթաց և այս գործընթացները միմյանցից անբաժանելի են:
2.3 Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով:
2.4 Ծառայությունների ընդհանուր ծավալը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
2.5 Ծառայությունների ծավալի մեջ հաշվառվում է արտահանման ծավալը և չի հաշվառվում դրանց ներմուծումը:
2.6 Ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում այն տոկոսադրույքները, տույժերն ու տուգանքները, որոնք առաջացել են ծառայությունների դիմաց չվճարման կամ վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով:
2.7 Ծառայությունները, որպես կանոն, չեն կարող ընդունել նյութական օբյեկտների ձև, որոնց վրա տարածվում է սեփականության իրավունքը: Ծառայությունները ենթակա չեն փոխադրման և շատ դեպքերում դրանց մատուցման համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողի և դրա սպառողի անմիջական համագործակցությունը (օրինակ, հյուրանոցների ծառայությունները, վարսավիրանոցների ծառայությունները և այլն): Նմանատիպ ծառայությունների առք ու վաճառքի գնորդական պահանջարկը բավարարվում է անմիջականորեն ծառայությունների մատուցման պահին:
2.8 Գործնականում, որոշ գործունեության տեսակների համար, որոնք սովորաբար դիտվում են որպես ծառայություններ, արտադրանքը` տվյալ դեպքում ծառայությունները, կարող է բնութագրվել որպես ապրանք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքը: Օրինակ` տեղեկատվության ներկայացման, պահման, փոխանցման և տարածման հետ առնչվող գործունեությունը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը կամ հանգստի կազմակերպումը (տարբեր թեմաներով տեղեկատվական ծրագրերի ստեղծումը, նորությունների թողարկումների պատրաստումը, խորհրդատվական բնույթի նյութերի, ծրագրային ապահովման մշակումը, կինոնկարների, երաժշտական ծրագրերի ստեղծումը և այլն): Նշված ճյուղերի արտադրանքը հիմնականում պահվում է նյութական կրիչների վրա` թղթի, մագնիսական ժապավենների, սկավառակների և այլն, դրանց նկատմամբ կարող է սահմանվել սեփականության իրավունք: Նմանատիպ ծառայությունների ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, դիտվում է որպես նույն ժամանակահատվածում մատուցված և սպառված ծառայություններ և ներկայացվում մեկ կամ մի քանի եղանակներով.
● իրացում,
● սեփական կարիքների համար օգտագործում,
● բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,
● պատրաստի արտադրանքի և անավարտ արտադրության պաշարների փոփոխություն:
Ընդ որում, անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,
● անհատույց փոխանցում և այլն:
2.9 Հաշվետվությունը ներառում է ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001 թիվ 58 որոշմամբ և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001 թ. թիվ 19 տեղեկագրում) և «Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ 09-Ն որոշմամբ, հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ 6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով):
● հյուրանոցների և ռեստորանների (ծածկագիր 55)
● զբոսաշրջության (ծածկագիր 63.3)
● կոմունալ (ծածկագիր 90)
● սոցիալական (ծածկագիր 91, 92)
● անհատական (ծածկագիր 93)
● կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման (ծածկագիր 52.7)
● ֆինանսական գործունեություն (ծածկագիր 65, 66, 67)
● անշարժ գույքի (ծածկագիր 70)
● մեքենաների և սարքավորանքի վարձակալման, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթի (ծածկագիր 71)
● տեղեկատվական տեխնոլոգիաների (ծածկագիր 72)
● հետազոտությունների և մշակումների (ծածկագիր 73)
● կրթության (ծածկագիր 80)
● առողջապահության և սոցիալական (ծածկագիր 85)
● տոմսերի (տրանսպորտային միջոցների) վաճառքի (ծածկագիր 63.23.2, 63.21.110, 63.21.100)
● այլ տեսակի ծառայությունների (ծածկագիր 74):
(2.9 կետը փոփ. 14.04.06 N 04-Ն)
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Սույն հաշվետվությունում մատուցված ծառայությունների ծավալի հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1` ընդամենը և սյունակ 2` այդ թվում` մատուցված է բնակչությանը) և նախորդ տարվա (սյունակ 3` ընդամենը և սյունակ 4` այդ թվում՝ մատուցված է բնակչությանը) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:
3.2 5-րդ սյունակում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:
3.3 Տող 01-ը ներառում է հաշվետվության 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
3.4 Տող 02-ը ներառում է` հյուրանոցներում, հանգստյան տներում, մոթելներում, քեմպինգներում, մանկական ճամբարներում, տնակներում, բնակարաններում, զբոսաշրջության բազաներում, ուսանողական հանրակացարաններում, գիշերօթիկներում, գյուղական տնակներում, մենատներում և համանման այլ տեղերում կարճ ժամկետով բնակության բնակատեղիների ծառայությունները:
Տող 02.1-ը ներառում է` հյուրանոցների (ռեստորաններով կամ առանց ռեստորանների) ծառայությունները:
Տող 02.2-ը ներառում է` հանգստյան տներում բնակության համար կարճաժամկետով տեղերի տրամադրում և դրա հետ կապված ծառայությունները:
Տող 02.3-ը ներառում է` քեմպինգների տարածքի շինություններում ապրելու ծառայությունները:
Տող 02.4-ը ներառում է` ռեստորանների ծառայությունները:
Տող 02.5-ը ներառում է` բարերի, սրճարանների, ճաշարանների ծառայությունները:
Տող 02.6-ը ներառում է` ուսանողական հանրակացարաններում, գիշերօթիկներում բնակության համար ծառայությունները, «արագ սննդի» կետերի, պատրաստի սննդի մատակարարման ծառայությունները և այլն:
3.5 Տող 03-ը ներառում է` զբոսաշրջության գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ծառայությունները` զբոսաշրջային ուղևորությունների մասին տեղեկատվության տրամադրման, երթուղիների պլանավորման և խորհրդատվության, անհատական ուղևորությունների կազմակերպման, զբոսաշրջիկներին տեղաբաշխման և տրանսպորտային միջոցներով ապահովման, տոմսերի ամրագրման, նախօրոք կազմված երթուղիներով զբոսաշրջային խմբերի ուղևորությունների համար ուղեգրերի վաճառքից ստացված միջնորդավճարները և այլն, ուղևորությունների կազմակերպիչների ծառայությունները, էքսկուրսավարների (գիդերի) ծառայությունները:
3.6 Տող 04-ը ներառում է` տնային տնտեսությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների գործունեության արդյունքում առաջացած և ոչնչացման ենթակա թափոնների հավաքման, հեռացման և մշակման ծառայությունները.
Տող 04.1-ը ներառում է` փողոցների մաքրման (այդ թվում` ձյունից), աղբահանության, պինդ թափոնների մշակման ծառայությունները:
Տող 04.2-ը ներառում է` կոյուղու, հեղուկ թափոնների մշակման, կեղտաջրերի, թափոնների հեռացման ծառայությունները:
3.7 Տող 05-ը ներառում է` հասարակական միավորումների, հանգստի և զվարճությունների կազմակերպման, մշակույթի և սպորտի բնագավառի ծառայությունները:
Տող 05.1-ը ներառում է` կինո և տեսաֆիլմերի բնագավառի ծառայությունները, կինոֆիլմերի արտադրությունը, կինոթատրոններում կինոֆիլմերի ցուցադրման, ռադիոհաղորդման և հեռուստատեսության բնագավառի ծառայությունները, արվեստի բնագավառի գործունեությունը, տոնավաճառների, հանգստյան այգիների և զբոսայգիների զվարճահարմարանքների, խաղային ավտոմատների օգտագործման ծառայությունները, պարասրահների և պարուսույցների ծառայությունները, կրկեսների, կինոթատրոնների, թատրոնների, տիկնիկային թատրոնների ներկայացումների, հրաձգարանների, բուսաբանական, կենդանաբանական այգիների և բնական արգելոցների ծառայությունները, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային հաստատությունների ծառայությունները և այլն:
Տող 05.1.1-ը ներառում է` կազինոների, խաղատների, դրամական շահումով խաղային ավտոմատների ծառայությունները, վիճակախաղերի կազմակերպման, այդ թվում՝ վիճակախաղերի տոմսերի վաճառքի ծառայությունները, համակարգչային խաղերի կազմակերպման ծառայությունները և այլն:
Տող 05.2-ը ներառում է` բաց և փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունները` ֆուտբոլային մարզադաշտերի, լողավազանների և ստադիոնների, գոլֆի համար դաշտերի, բռնցքամարտի, բոուլինգի, գոլֆի դահլիճների, հրաձգային ակումբների, շախմատային և շաշկու ակումբների, ձիամարզարանների և ձիավարության դպրոցների, թեթև ատլետիկայի մարզադաշտերի, և այլ սպորտային միջոցառումների անցկացման համար սպորտային կառույցների շահագործման ծառայությունները, ինչպես նաև սպորտային միջոցառումների աջակցման և նախապատրաստման ծառայությունները` սպորտային սեկցիաներում և առողջական խմբերում պարապմունքների անցկացման ծառայությունները:
Տող 05.3-ը ներառում է` արհեստակցական միությունների, անդամակցության վրա հիմնված այլ կազմակերպությունների, կրոնական և համանման այլ կազմակերպությունների ծառայությունները:
3.8 Տող 06-ը ներառում է` բոլոր տեսակի հագուստների, անկողնու և սեղանի սպիտակեղենի, այլ մանածագործվածքային արտադրատեսակների լվացքի, մաքրման (այդ թվում` չոր քիմիական մաքրման), ներկման և արդուկման ծառայությունները, վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների ծառայություններ, բաղնիքների ծառայությունները, թաղումների կազմակերպումը և դրա հետ կապված ծառայությունները, այլ անհատական ծառայությունների մատուցումը:
Տող 06.1-ը և տող 06.2 տողերը ներառում են` բոլոր տեսակի հագուստների լվացման, ներկման, մաքրման (այդ թվում` չոր քիմիական մաքրման), ներկման արդուկման ծառայությունները, գորգերի, վարագույրների մաքրման ծառայությունները և այլն:
Տող 06.3-ը ներառում է` տղամարդկանց և կանանց համար մազերի լվացման, հարթեցման և կտրման, հարդարման, ներկման և համանման այլ ծառայություններ:
Տող 06.4-ը ներառում է` սաունաների, շոգեբաղնիքների (ռուսական բաղնիք), ջրացնցուղային բաղնիքների, լողավազանների և այլ ծառայությունները:
Տող 06.5-ը ներառում է` մարդկանց դիակների և կենդանիների լեշերի դիակիզումը կամ թաղումը, թաղման բյուրոների ծառայությունները:
Տող 06.6-ը ներառում է` ուղեկցորդների և ուղեկցող պահակախմբի, թանկարժեք իրերի և դրամական միջոցների փոխադրման (ինկասացիայի ծառայությունները), ծագումնաբանության հետազոտման կազմակերպությունների, էքստրասենսների, աստղագուշակների և գուշակների, սոցիալական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` ծանոթության և ամուսնության բյուրոների, ծագումնաբանության հետ կապված ծառայությունները, բեռնակիրների, ավտոմեքենաների կայանները սպասարկող անձնակազմի, հասարակական զուգարանների և այլ ծառայություններ:
3.9 Տող 07-ը ներառում է. տող 07.1` կենցաղային էլեկտրաապրանքների (ռադիոընդունիչների, հեռուստացույցների, ձայնագրիչների, տեսաձայնագրիչների, տեսասարքավորումների, կենցաղային մեքենաների` սառնարանների, լվացքի և ամանլվաց մեքենաների, հատակափայլիչների, փոշեկուլների և այլ էլեկտրասարքերի, կարի և գործելու մեքենաների, կենցաղային էլեկտրագործիքների, էլեկտրալուսավորման, էլեկտրական ածելիների, էլեկտրասալիկների, էլեկտրաջեռուցիչների), տող 07.2` ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների, տող 07.3` կենցաղային կահույքի, տող 07.4` հագուստի, տող 07.5` կոշկեղենի, տող 07.6` այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման ծառայությունները և այլն:
3.10 Տող 08-ը ներառում է` ֆինանսական միջնորդության, ապահովագրության և այլ ֆինանսական ծառայությունները:
Տող 08.1-ը ներառում է` ֆինանսական միջոցների ներգրավման և տեղաբաշխման ծառայությունները (ֆինանսական վարձակալության (լիզինգ), վարկի տրամադրման, ներդրումային գործունեության, գրավատների ծառայությունները և այլն):
Տող 08.2-ը ներառում է` կյանքի, գույքի ապահովագրության, կեսաթոշակային ապահովության և ապահովագրության այլ տեսակների ծառայությունները:
Տող 08.3-ը ներառում է` ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունները, դրամափոխանակման գրասենյակների ծառայությունները, փոխանակման կետերի արտարժույթի գնման-վաճառքի ծառայությունները:
3.11 Տող 09-ը ներառում է` սեփական անշարժ գույքի վարձակալության հանձնման ծառայությունները, առք ու վաճառքի, անշարժ գույքի գործակալությունների ծառայությունները, որն իր մեջ ներառում է միջնորդությունը անշարժ գույքի գնման, վաճառքի, վարձակալության և գնահատման գործառնություններում, անշարժ գույքի կառավարման (վարձահատուցմամբ կամ պայմանագրային հիմունքներով), համատիրությունների ծառայությունները և այլն:
3.12 Տող 10-ը ներառում է` տրանսպորտային (ցամաքային, ջրային, օդային) միջոցների վարձակալման ծառայությունները առանց վարորդի կամ մասնագիտացված անձնակազմի, գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկայի վարձակալումը, այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթը` խոհանոցի և ճաշի ամանեղենի, էլեկտրական սարքերի, տնային կահկարասու, հանգստի և զվարճանքների համար գույքի, հեծանիվների, սպորտային պիտույքների, ոսկերչական արտադրանքի, երաժշտական գործիքների, տեսահոլովակների և ձայնասկավառակների, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրման և այլ ծառայությունները:
Տող 10.1-ը ներառում է` առանց սպասարկող անձնակազմի ավտոմեքենաների, մարդատար ավտոֆուրգոնների, բեռնատար մեքենաների, ավտոբուսների, ինքնաթիռների և այլ տրանսպորտային միջոցների վարձակալման ծառայությունները:
3.13 Տող 11-ը ներառում է` տեղեկատվական տեխնոլոգիաների ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունները, ծրագրային ապահովման մշակումը և խորհրդատվությունները այդ բնագավառում, տվյալների մշակումը, տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեությունը, գրասենյակային մեքենաների և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկումը և նորոգումը և այլն:
3.14 Տող 12-ը ներառում է` ֆունդամենտալ, կիրառական և փորձարարական գիտական հետազոտությունների և մշակումների ծառայությունները:
3.15 Տող 13-ը ներառում է` պետական, մասնավոր կրթությունը (ներառյալ պետպատվերով ուսուցումը) ցանկացած մակարդակի, ցանկացած առարկաներով, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ, համակարգչային ցանցերով:
Տող 13.1-ը ներառում է` նախադպրոցական հիմնարկներում` մսուր-մանկապարտեզներում և մանկապարտեզներում երեխաների խնամքի ծառայությունները:
Տող 13.2-ը ներառում է` միջնակարգ դպրոցների, միջնակարգ երաժշտական, գեղարվեստական և պարարվեստի և արվեստի դպրոցների ծառայությունները, քոլեջների, ուսումնարանների ծառայությունները, բարձրագույն կրթության կադրերի պատրաստման աշխատանքները համալսարաններում, ինստիտուտներում, կոնսերվատորիաներում և այլն:
Տող 13.3-ը ներառում է` լեզուների ուսուցման, համակարգչային, հաշվապահական ուսուցումը, տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը, վարորդական իրավունքի տրամադրումը և այլն:
3.16 Տող 14-ը ներառում է` բնակչության առողջության պահպանության ծառայությունները (ներառյալ պետպատվերով բուժումը) և սոցիալական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունները:
Տող 14.1-ը ներառում է` լայն պրոֆիլի հիվանդանոցների և մասնագիտացված հիվանդանոցների ծառայությունը, ծննդատների ծառայությունը, առողջատների և առողջարանային հաստատությունների ծառայությունը, ռազմական բազաներին կից հոսպիտալների և բանտային հիվանդանոցների ծառայությունը, պոլիկլինիկաների ծառայությունը, ատամնաբուժական ծառայությունները, շտապ բուժօգնության ծառայությունները` ներառյալ հիվանդների տեղափոխումը սանիտարական տրանսպորտային միջոցներով, բուժական մերսում, ասեղնաբուժություն, բուսաբուժություն, հակահամաճարակային հիմնարկների ծառայությունը և այլն:
Տող 14.1.1-ը ներառում է` առողջատների, հանքաջրաբուժարանների, մանկական մասնագիտացված առողջատուն-ճամբարների ծառայությունները:
Տող 14.2-ը ներառում է` տնտեսություններում կենդանիների, տնային կենդանիների առողջական վիճակի հսկման, բուժման հետ կապված ծառայությունը, կենդանիների համար շտապ բուժօգնության ծառայությունը և այլն:
Տող 14.3-ը ներառում է` ծերանոցների ծառայությունը, մտավոր և ֆիզիկական թերություններով անձանց համար տների, թմրամոլների և ալկոհոլամոլների, վերականգնողական հաստատությունների, միայնակ մայրերի և նրանց երեխաների խնամքը ապահովող հաստատությունների ծառայությունը և այլն:
3.17 Տող 15-ը ներառում է` տրանսպորտային միջոցների (ցամաքային, ջրային, օդային) ուղևորափոխադրման տոմսերի վաճառքից ստացված միջնորդավճարների գումարը:
3.18 Տող 16-ը ներառում է` տող 16. 1-ը` իրավունքի բնագավառի ծառայություններ, այդ թվում` դատարաններում կամ այլ դատական մարմիններում մի կողմի հետաքրքրությունների ներկայացում մյուս կողմի դեմ, խորհրդատվությունների և առաջարկների տրամադրում ընդհանուր հարցերի գծով, իրավաբանական փաստաթղթերի պատրաստում` կանոնադրությունների, պայմանագրերի, ընկերակցությունների ստեղծման հետ կապված փաստաթղթերի, արտոնագրերի և հեղինակային իրավունքների, ակտերի, կտակների, հավաստագրերի և այլն:
տող 16.1.1-ը ներառում է` պետական և մասնավոր պրակտիկայով զբաղվող նոտարների ծառայությունները` ամուսնական հավատարմագրերի, առևտրային համաձայնագրերի, ձեռնարկատիրական ընկերությունների համաձայնագրերի, պայմանագրերի, փաստաթղթերի իսկության հավաստագրման և վկայագրերի տրման, այդ թվում` փաստաթղթերի պատճենների վավերացման և այլնի համար:
տող 16.2-ը ներառում է` կազմակերպությունների և այլ մարմինների համար առևտրային գործառնությունների գրանցման, ֆինանսական հաշիվների պատրաստման, այդ հաշիվների վերլուծության և դրանց ճշգրտության հաստատման ծառայությունները:
տող 16.3-ը ներառում է` կազմակերպությունների հաշվետվությունների ստուգման, դրանց արժանահավատության մասին եզրակացությունների, գնահատականների կազմման ծառայությունները և այլն:
տող 16.4-ը ներառում է` գովազդային նյութերի ստեղծումը և զետեղումը (գովազդային վահանակների, ցուցափեղկերի, ավտոբուսների վրա և այլ տեղերում), զանգվածային լրատվամիջոցների գովազդային ծառայությունը` հաղորդումներում վճարովի եթերի տրամադրումը և այլն:
տող 16.5-ը ներառում է` մանածագործական արտադրանքի, հագուստի, կոշիկի, ոսկերչական արտադրանքի, կահույքի, տարածքների ձևավորման տարրերի, ինչպես նաև այլ նորաձև արտադրանքի և անձնական ու տնային օգտագործման ապրանքների մոդելավորումը, ինտերիերների, ցուցափեղկերի ձևավորման հետ կապված ծառայությունը և այլն.
տող 16.6-ը ներառում է` սղագրական և փոստային առաքումների ծառայությունները, մեքենագրությունը, գրավոր և բանավոր թարգմանչական ծառայությունները և այլն:
տող 16.7-ը ներառում է` լուսանկարների պատրաստումը փաստաթղթերի, դպրոցական, հարսանեկան, գովազդի, հրատարակչական արտադրանքի, նորաձևության ամսագրերի, անշարժ գույքի գործառնությունների, զբոսաշրջության նպատակներով և այլն:
3.19 Տող 16.8-ը ներառում է` ճարտարապետության, ճարտարագիտական հետազոտությունների բնագավառի ծառայությունները, որակի տեխնիկական հսկողության ծառայությունները, աշխատուժի վարձակալման և անձնակազմի ընտրման ծառայությունները, շինարարական տարածքների, հյուրանոցների, համերգային դահլիճների պահակների, պարեկային ծառայությունները, արդյունաբերական և բնակելի շենքերի, տրանսպորտային միջոցների հավաքման և մաքրման ծառայությունները, փաթեթավորման ծառայությունները, կանաչապատման ծառայությունները, կապված բույսերի տնկման, պարտեզների և սիզամարգերի հարդարման և խնամքի հետ և այլն:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | ||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման |
1.Ազգային վիճակագրական ծառայություն |
իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում ________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
«Հաստատված է»
| ||||||||||||
Չլրացնել ò | |||||||||||||
| |||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
հունվար - _______________ 200 _ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
հազ. դրամ
Մատուցված ծառայությունների տեսակները |
Տողի համարը |
Ծառայությունների ծավալը |
Աշխա- | |||
հաշվետու |
նախորդ | |||||
ընդա- |
այդ թվում՝ |
ընդա- |
այդ թվում՝ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ, (առանց ԱԱՀ) |
01 |
|
|
|
|
|
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
հյուրանոցների և ռեստորանների, ընդամենը |
02 |
|
|
|
|
|
այդ թվում` հյուրանոցների |
02.1 |
|
|
|
|
|
հանգստյան տների |
02.2 |
|
|
|
|
|
քեմպինգների |
02.3 |
|
|
|
|
|
ռեստորանների |
02.4 |
|
|
|
|
|
բարերի, սրճարանների, ճաշարանների |
02.5 |
|
|
|
|
|
այլ |
02.6 |
|
|
|
|
|
զբոսաշրջության |
03 |
|
|
|
|
|
կոմունալ, ընդամենը (04.1+04.2 տողերի գումարը) |
04 |
|
|
|
|
|
այդ թվում` աղբահանության |
04.1 |
|
|
|
|
|
կոյուղու |
04.2 |
|
|
|
|
|
սոցիալական, ընդամենը, |
05 |
|
|
|
|
|
այդ թվում` մշակույթի, հանգստի զվարճությունների |
05.1 |
|
|
|
|
|
որից` շահումով խաղերի |
05.1.1 |
|
|
|
|
|
սպորտի |
05.2 |
|
|
|
|
|
այլ |
05.3 |
|
|
|
|
|
անհատական, ընդամենը |
06 |
|
|
|
|
|
այդ թվում` քիմիական մաքրման և ներկման |
06.1 |
|
|
|
|
|
հագուստի և սպիտակեղենի լվացման և մշակման |
06.2 |
|
|
|
|
|
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների |
06.3 |
|
|
|
|
|
բաղնիքների |
06.4 |
|
|
|
|
|
թաղումների կազմակերպման |
06.5 |
|
|
|
|
|
այլ |
06.6 |
|
|
|
|
|
կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման, ընդամենը |
07 |
|
|
|
|
|
այդ թվում` կենցաղային էլեկտրասարքերի նորոգման |
07.1 |
|
|
|
|
|
ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների նորոգման |
07.2 |
|
|
|
|
|
կենցաղային կահույքի նորոգման |
07.3 |
|
|
|
|
|
հագուստի նորոգման |
07.4 |
|
|
|
|
|
կոշկեղենի նորոգման |
07.5 |
|
|
|
|
|
այլ |
07.6 |
|
|
|
|
|
ֆինանսական գործունեություն, ընդամենը |
08 |
|
|
|
|
|
այդ թվում` |
08.1 |
|
|
|
|
|
ապահովագրության |
08.2 |
|
|
|
|
|
այլ |
08.3 |
|
|
|
|
|
անշարժ գույքի |
09 |
|
|
|
|
|
մեքենաների և սարքավորանքի վարձակալման, կենցաղային |
10 |
|
|
|
|
|
որից` տրանսպորտային միջոցների վարձակալման |
10.1 |
|
|
|
|
|
տեղեկատվական տեխնոլոգիաների |
11 |
|
|
|
|
|
հետազոտությունների և մշակումների |
12 |
|
|
|
|
|
կրթության, ընդամենը |
13 |
|
|
|
|
|
այդ թվում՝ նախադպրոցական կրթության |
13.1 |
|
|
|
|
|
միջնակարգ և բարձրագույն կրթության |
13.2 |
|
|
|
|
|
այլ |
13.3 |
|
|
|
|
|
առողջապահության և սոցիալական, ընդամենը, |
14 |
|
|
|
|
|
այդ թվում` առողջապահության |
14.1 |
|
|
|
|
|
որից` առողջատների |
14.1.1 |
|
|
|
|
|
անասնաբուժական |
14.2 |
|
|
|
|
|
սոցիալական |
14.3 |
|
|
|
|
|
տոմսերի (տրանսպորտային միջոցների) վաճառքի |
15 |
|
|
|
|
|
այլ տեսակի ծառայություններ, ընդամենը, |
16 |
|
|
|
|
|
այդ թվում` իրավունքի |
16.1 |
|
|
|
|
|
որից` նոտարական |
16.1.1 |
|
|
|
|
|
հաշվապահական հաշվառման |
16.2 |
|
|
|
|
|
աուդիտի |
16.3 |
|
|
|
|
|
գովազդային |
16.4 |
|
|
|
|
|
մոդելավորման և դիզայնի |
16.5 |
|
|
|
|
|
գործավարական և թարգմանչական |
16.6 |
|
|
|
|
|
լուսանկարչության |
16.7 |
|
|
|
|
|
այլ |
16.8 |
|
|
|
|
|
որից` (նշել ծառայության տեսակը) |
16.8.1 |
|
|
|
|
|
|
16.8.2 |
|
|
|
|
|
|
16.8.3 |
|
|
|
|
|
Ղեկավար
____________________________ |
__________________ |
Լրացնող |
___________________________ |
_________________ |
____________________________ |
__ ___________200__թ. |
Էլեկտրոնային փոստ _________________@__________________
(Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) փոփ. 14.04.06 N 04-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2010, թիվ 35-Ն | 01.01.2011, N 20-Ն | |
27.10.2009, թիվ 26-Ն | 01.01.2010, N 20-Ն | |
14.04.2006, N 04-Ն | 25.05.2006, N 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|