«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
5 ապրիլի 2007 թվականի N 394- Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Գայի պողոտայի N 19 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 50 քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևան քաղաքի Նոր Նորքի տարածքի նոտար Օսան Հակոբյանին (անձնագիր` AB 0269008, տրված՝ 001-ի կողմից, 04.12.1996 թ.)` նոտարական գործունեություն ծավալելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման՝ Օսան Հակոբյանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.06.2007, N 750-Ա | 29.06.2007, N 394-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|