040.0593.04.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2001 թվականի N 593
քաղ. Երևան
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրի ծախսերը` ընդամենը 69921 հազ. դրամ, այդ թվում`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակումներ` 25196 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
բ) ի կատարումն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների` «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրատարակում` 14000 հազ. դրամ.
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 30725 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակման գծով գնումներն իրականացվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության հետ` մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրին համապատասխան.
բ) պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) գնումներն իրականացվում են բաց մրցույթի ընթացակարգով:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրապարակումն էլեկտրոնային կրիչով իրականացնելու հնարավորության վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
Հրատարակման անվանումը |
Քանակը |
Տարեկան |
Մեկ համարի |
Տարեկան |
Մեկ |
Գումարը |
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 տպաքանակի տպագրության դեպքում) |
400 |
42 |
12 |
201600 |
78,881 |
15.902.400 |
Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր (800 տպաքանակի տպագրության դեպքում) |
400 |
26 |
10 |
104000 |
89,362 |
9.293.600 |
Ընդամենը |
25.196.000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի 2001 թվականի պետական պատվերի
NN |
Արտադրանքի անվանումը |
Տարեկան միջին |
Միջին գինը |
Գումարը |
1 |
2 |
3 | 4 | 5 |
1. | Ամուսնության վկայական | 15000 | 80 | 1200.0 |
2. | Ամուսնալուծության վկայական | 3000 | 80 | 240.0 |
3. | Ծննդյան վկայական | 60000 | 80 | 4800.0 |
4. | Մահվան վկայական | 70000 | 80 | 5600.0 |
5. | Հայրության ճանաչման վկայական | 15000 | 80 | 1200. |
6. | Որդեգրման վկայական | 1000 | 80 | 80.0 |
7. | Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական | 2000 | 80 | 160.0 |
8. | Ծննդյան գրանցման ակտ | 1050 | 1250 | 1312.5 |
9. | Ամուսնության գրանցման ակտ | 850 | 1250 | 1062.5 |
10. | Ամուսնալուծության գրանցման ակտ | 400 | 1250 | 500.0 |
11. | Ծննդյան վերականգնման գրանցման ակտ | 200 | 1250 | 250.0 |
12. | Մահվան գրանցման ակտ | 1100 | 1250 | 1375.0 |
13. | Հայրության ճանաչման ակտ | 450 | 1250 | 562.5 |
14. | Որդեգրման գրանցման ակտ | 300 | 1250 | 375.0 |
15. | Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ | 300 | 1250 | 375.0 |
16. | Մահվան տեղեկանք | 70000 | 10 | 700.0 |
17. | Ծննդյան տեղեկանք | 60000 | 10 | 600.0 |
18. | Մահվան վկայականի կրկնօրինակի դիմում | 50000 | 10 | 500.0 |
19. | Ծննդյան վկայականի կրկնօրինակի դիմում | 30000 | 10 | 300.0 |
20. | Ամուսնության վկայականի կրկնօրինակի դիմում | 2500 | 10 | 25.0 |
21. | Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակի դիմում | 2250 | 10 | 22.5 |
22. | Բացակայման տեղեկանք | 13000 | 10 | 130.0 |
23. | Հաղորդում ամուսնալուծության մասին | 15000 | 10 | 150. |
24. | Հաղորդում որդեգրման մասին | 4000 | 15 | 60.0 |
25. | Հաղորդում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին | 4000 | 15 | 60.0 |
26. | Եզրակացություն անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին | 2000 | 15 | 30.0 |
27. | Եզրակացություն գրանցման ուղղման և փոխման մասին | 4000 | 15 | 60.0 |
28. | Ամուսնության դիմում | 15000 | 15 | 225.0 |
29. | Ամուսնալուծության դիմում` դատարանի վճռի հիման վրա | 3000 | 15 | 45.0 |
30. | Ամուսնալուծության երկկողմանի դիմում | 6000 | 15 | 90.0 |
31. | Դիմում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին | 6000 | 15 | 90.0 |
32. | Դիմում հայրության ճանաչման մասին | 15000 | 15 | 225.0 |
33. | Դիմում ծննդյան գրանցման մասին | 60000 | 15 | 900.0 |
34. | Հարցման բլանկ | 20000 | 10 | 200.0 |
35. | Հաշվետվության բլանկ | 3000 | 15 | 45.0 |
36. | Պետական ռեգիստրի վկայական | 15000 | 60 | 900.0 |
37. | Պետական ռեգիստրի վկայականի ներդիր | 75000 | 45 | 3375.0 |
38. | Ապոստիլ | 30000 | 30 | 900.0 |
39. | Սեղանամատյան | 1000 | 2000 | 2000.0 |
Ընդամենը | 30725.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |