«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50507158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
15 մարտի 2007 թ. ք. Վանաձոր |
N 60-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի պահանջներով՝
ՀՀ Լոռու մարզպետի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. 12-րդ կետից, 66-րդ կետի 1-ին պարբերությունից և 84-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «մամլո քարտուղար» բառերը։
2. 16-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Նախագիծը ներկայացնողը նախագծի հետ անհրաժեշտության դեպքում պետք է կցի նաև տվյալ հարցը լուսաբանող լրացուցիչ նյութեր, տեղեկանք կամ բացատրագիր, ինչպես նաև տեղեկություններ տվյալ հարցի մասին նախկինում ընդունված մարզպետի որոշումների, կարգադրությունների կամ աշխատակազմի ղեկավարի հրամանների մասին։»:
3. 17-րդ կետը «խմբագրվում են» բառերից հետո լրացնել «քարտուղարության իրավաբանական բաժնի կողմից» բառերով։
4. 18-րդ կետում՝
ա) «քարտուղարության» բառից հետո «համապատասխան մասնագետը» բառերը փոխարինել «իրավաբանական բաժնի պետը» բառերով.
բ) «հիմնավորվածությունը» բառից հետո լրացնել «, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը» բառերով.
գ) լրացնել 2-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Իրավաբանական բաժնի կողմից ՀՀ օրենսդրությանը հակասող նախագծերը մերժվում են, այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախագիծը ներկայացնողին։»:
5. 20-րդ կետի «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հետևում է, որ մարզպետին կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն խմբագրված և նախագիծը խմբագրողի, իրավաբանական բաժնի պետի, քարտուղարության պետի, նախագիծը ներկայացնողի, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների, ֆինանսական բնույթի հարցեր պարունակող նախագծերը՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ համաձայնեցված նախագծեր։»:
6. 22-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը քարտուղարության կողմից համաձայնեցվում են նախագիծը ներկայացնողի, աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ»։
7. 23-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
8. 25-րդ կետի 5-րդ պարբերության «հունվար ամսվա» բառերը փոխարինել «տարեսկզբի» բառով։
9. 38-րդ կետի 2-րդ պարբերության «աշխատակազմի ղեկավարի տեղակալի» բառերը փոխարինել «իրավաբանական բաժնի պետի» բառերով։
10. 86-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունները, մշտական և ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերը աշխատակազմի արխիվ են հանձնվում գործավարության ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում՝ դրանք սահմանված կարգով մշակելուց հետո։»:
11. 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի պայմանանիշների։
Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը։
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում։»:
12. 88-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։»:
ՀՀ Լոռու մարզպետ | Ա. Քոչարյան |