Գլխավոր տեղեկություն
Համար
N 2324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2324-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 19-րդ, 22-րդ, 11-րդ հոդվածի 1-3-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ, 16-րդ, 19-րդ, 20-րդ և 22-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման ծրագրի մասին» N 816-Ա որոշման «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 23,449,583.4 հազ. դրամով,

բ) ծախսերի գումարն ավելացնել` 28,117,727.3 հազ. դրամով,

գ) դեֆիցիտի (պակասուրդի) գումարն ավելացնել 4,668,143.9 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1, 3, 4 և 5 հավելվածների, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի և N 1 հավելվածի N 17 աղյուսակների ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 6 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման NN 1-6 հավելվածներում և N 5 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել`

ա) Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի նախապատրաստման TF 055131 ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորման նպատակով` մինչև 2080.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

բ) վիճակագրական կարողությունների զարգացման տեխնիկական աջակցության TF 054516 հոլանդական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորման նպատակով` մինչև 1487 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

գ) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Աղքատության հաղթահարման աջակցության վարկի նախապատրաստման TF 053747 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհի հաշվին իրականացված միջոցառումների ֆինանսավորման նպատակով` 127,861.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման ծրագրի մասին» N 816-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և KfW բանկի ու Ավանդների երաշխավորման հիմնադրամի միջև կնքված համաձայնագրին համապատասխան նշված բանկի կողմից հանրապետությանը տրված վարկի միջոցների հաշվին Ավանդների երաշխավորման հիմնադրամին վարկավորելու նպատակով` 1,933,680.0 հազ.դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկավորում ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

(4-րդ կետը փոփ. 23.03.06 N 398-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 144-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման մեջ «150789.1» թիվը փոխարինել «147306.9» թվով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու մասին» N 169-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման մեջ «20000.0» թիվը փոխարինել «18341.2» թվով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2005 թվականի գարնանային հեղեղումների կանխարգելման միջոցառումների մասին» N 205-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետում «65000.0» թիվը փոխարինել «63790.4» թվով և որոշման հավելվածի «Ընդամենը», «ՀՀ Արարատի մարզ», «ՀՀ Արարատի մարզ» բաժնի 2-րդ, «ՀՀ Գեղարքունիքի մարզ», «ՀՀ Գեղարքունիքի մարզ» բաժնի 1-ին տողերի 3-րդ սյունակներում «65000.0», «15000.0», «5500.0», «15000.0» և «3000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «63790.4», «14368.5», «4868.5», «14421.9» և «2421.9» թվերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 33.10-րդ կետի «բ» ենթակետը և 33.11-րդ կետը։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 283-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման մեջ «190000.0» թիվը փոխարինել «172700.0» թվով։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Գումար հատկացնելու մասին» N 300-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետում «77000.0»,«25000.0», «32000.0», «11900.0» և «2500.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «75445.8», «23672.4», «31877.3», «11835.5» և «2460.6» թվերով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «3,610,077.8» թիվը փոխարինել «3,316,014.5» թվով, որոշման հավելվածի 1-ին կետում, 1.6-րդ և 1.7-րդ ենթակետերում «1,525,177.8», «1,200.0» և «1,170,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «1,245,068.2», «1,143.8» և «889,946.6» թվերով, 2-րդ կետում, 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ, 2.7-րդ և 2.8-րդ ենթակետերում «683,900.0», «74,500.0», «47,400.0», «70,500.0», «50,000.0», «25,000.0», «200,000.0» և «55,000.0» թվերը` համապատասխանաբար «676,763.6», «74,388.3», «47,328.9», «70,177.6», «49,066.2», «24,251.6», «199,972.4» և «50,078.9» թվերով, 3-րդ կետում, 3.1-ին, 3.2-րդ և 3.5-րդ ենթակետերում «268,800.0», «14,815.0», «150,000.0» և «35,185.0» թվերը` համապատասխանաբար «265,345.0», «12,531.0», «149,000.0» և «35,014.0» թվերով, 4-րդ կետում, 4.2-րդ, 4.3-րդ և 4.6-րդ ենթակետերում «1,132,200.0», «800,000.0», «249,500.0» և «75,000.0» թվերը` համապատասխանաբար «1,128,837.5», «799,955.1», «246,200.0» և «74,982.4» թվերով։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 575-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը։

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 751-Ա որոշումը։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և հուշարձանների վերականգնման ու նախագծման աշխատանքների իրականացման գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 773-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 5-րդ կետում «72497.8» թիվը փոխարինել «1000.0» թվով և հանել «, և «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` 71497.8 հազ. դրամ» բառերը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մանկական, հանրագիտարանային, հոբելյանական, թարգմանական, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման գծով 2005 թվականի պետական պատվերները հաստատելու մասին» N 952-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետում «34050.7» թիվը փոխարինել «31410.7» թվով, «ա» և «բ» ենթակետերում «4865.0» և «29185.7» թվերը համապատասխանաբար փոխարինել «3865.0» և «27545.7» թվերով, որոշման N 2 հավելվածի «Գիտահանրամատչելի գրականության» բաժնի 1-ին, «Այլ գրականություն» բաժնի 19-րդ, 22-րդ և 24-րդ տողերը հանել, «Գիտահանրամատչելի գրականության» բաժնի «ընդամենը» տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում «4865.0» թիվը փոխարինել «3865.0» թվով, «Այլ գրականություն» բաժնի «ընդամենը» տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում «29185.7», «4758.7» և «14261.5» թվերը` համապատասխանաբար «27545.7», «4491.4» և «13460.1» թվերով և «Ընդամենը» տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում «71650.7», «25201.0» և «46104.9» թվերը` համապատասխանաբար «69010.7», «23933.7» և «44303.5» թվերով։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին գումար հատկացնելու մասին» N 963-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ «18000.0», «15000.0» և «3000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «7200.0», «5700.0» և «1500.0» թվերով։

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1425-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման մեջ «36246.7» թիվը փոխարինել «31737.2» թվով։

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Տարերային աղետներից տուժած համայնքներին գումար հատկացնելու մասին» N 1431-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի «ա» և «դ» ենթակետերում «4000.0» և «20000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «1000.0» և «19996.8» թվերով։

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ «10197.0» թիվը փոխարինել «3525.0» թվով և որոշման երկրորդ պարբերությունից հանել «Արտասահմանյան գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով` 6672.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և» բառերը։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1700-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ կետի 4.7-րդ ենթակետում «200000.0» թիվը փոխարինել «198960.0» թվով, իսկ 4.10-րդ ենթակետում «25000.0», «2000.0» և «23000.0» թվերը համապատասխանաբար` «13083.0», «90.5» և «12992.5» թվերով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 2008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետում «215446.2» թիվը փոխարինել «200458.7» թվով, N 2 հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ» տողում «215446.2» թիվը` «200458.7» թվով, 2-րդ կետում, 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «36628.4», «35941.1» և «687.3» թվերը` համապատասխանաբար «34168.4», «33647.8» և «520.6» թվերով, 6-րդ կետում և դրա ենթակետում «30791.3» թիվը փոխարինել «24384.0» թվով, 8-րդ կետում, 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «12957.1», «12473.1» և «484.0» թվերը` համապատասխանաբար «6836.9», «6597.5» և «239.4» թվերով։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության դատարաններին գումար հատկացնելու մասին» N 2033-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ «29286.7» թիվը փոխարինել «20936.2» թվով և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ սյունակներում «4119.5», «22532.7», «2565.7» և «29286.7» թվերը` համապատասխանաբար փոխարինել «1484.1», «16946.5», «2436.8» և «20936.2» թվերով, որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ և 8-րդ սյունակներում «818.6» թիվը` «811.1» թվով, 3-րդ կետի 3-րդ, 4-րդ և 8-րդ սյունակներում «2321.4», «6597.8» և «8954.0» թվերը` համապատասխանաբար «0.0», «1905.5» և «1940.3» թվերով, 5-րդ կետի 5-րդ և 8-րդ սյունակներում «273.6» և «273.7» թվերը` համապատասխանաբար «196.4» և «196.5» թվերով, 12-րդ կետի 3-րդ, 4-րդ և 8-րդ սյունակներում «514.6», «3183.1» և «4027.7» թվերը` համապատասխանաբար «416.6», «2245.0» և «2991.6» թվերով, իսկ 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1741-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սահմանված հատկացումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գծով նախատեսված միջոցների հաշվին:

24. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել`

ա) սույն որոշման 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարված ծախսերի վերաձևակերպումը՝ որպես «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կատարված ծախսեր,

բ) սույն կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հաշվետվություններում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:

25. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացված ֆինանսավորման և փաստացի կատարված ծախսերին համապատասխան վերաձևակերպումների և հաշվետվություններում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.03.2006, N 398-Ն 29.04.2006, N 2324-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան