Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.385
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 229-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 11-րդ կետը «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության մասով՝ 2007 թվականի հունիսի 1-ից» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «գործակալությունների» և «գործակալությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինների» և «մարմինները» բառերով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները՝ 2007 թվականի հունիսի 1-ից։»։

3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 3
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 22-ի N 229-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ
նվազեցումները՝ փակագծերում)

խումբը

ենթա-խումբը

առաջին
եռամսյակ

առաջին
կիսամյակ
(աճողական)

ինն ամիս  (աճողական)

տարի
(աճողական)

1

2

3

4

5

6

7


 


 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

-

այդ թվում`

 

 

 

 

01


 
01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4835.8

10074.9

10074.9

10074.9

այդ թվում`

 

 

 

 

Օրենսդիր մարմին, պետական կառավարում

4835.8

10074.9

10074.9

10074.9

այդ թվում`

 

 

 

 

03. Գործադիր իշխանության, պետական կառավարման
հանրապետական և տարածքային կառավարման
մարմինների պահպանում

4835.8

10074.9

10074.9

10074.9

Լոռու մարզպետարան

4835.8

10074.9

10074.9

10074.9

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

3720.6

7751.3

7751.3

7751.3

պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

798.1

1662.7

1662.7

1662.7

գրասենյակային ապրանքներ և նյութեր

32.5

67.7

67.7

67.7

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

46.9

97.8

97.8

97.8

Կապի ծառայությունների վճարներ

104.8

218.4

218.4

218.4

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

120.0

250.0

250.0

250.0

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

5.6

11.7

11.7

11.7

Այլ կոմունալ ծախսեր

7.3

15.3

15.3

15.3

06


 
04

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

(4835.8)

(10074.9)

(10074.9)

(10074.9)

այդ թվում`

 

 

 

 

Սոցիալական ապահովության միջոցառումներ

(4835.8)

(10074.9)

(10074.9)

(10074.9)

այդ թվում`

 

 

 

 

15. Սոցիալական օգնության ծառայությունների
գործունեության կազմակերպման բնագավառում
պետության կողմից համայնքի ղեկավարին
պատվիրակված լիազորությունների իրականացման
ֆինանսավորում

(4835.8)

(10074.9)

(10074.9)

(10074.9)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

(4835.8)

(10074.9)

(10074.9)

(10074.9)

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

(4835.8)

(10074.9)

(10074.9)

(10074.9)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան