Գլխավոր տեղեկություն
Համար
N 229
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.12/9(107)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2000 թվականի N 229

քաղ. Երևան

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված` գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից փոքր հզորության տրակտորների տրամադրման ծրագիրը մարդասիրական որակելու մասին» N 31 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 3 մլն յուան գումարի չափով Հայաստանի Հանրապետություն ներկրված 78 տրակտորից, 78 գութանից, 20 շարքացանից, 20 փխրեցուցիչից և 25 խոտհնձիչից 15 միավոր` համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, իրացնել բաց աճուրդով, իսկ մնացածը` իրենց պահեստամասերով, հետագայում վարձակալի կողմից գնման իրավունքով վարձակալության հանձնել գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման մարզային կենտրոններին և գյուղատնտեսությունն սպասարկող այլ սուբյեկտների` դրանց շահագործումը կազմակերպելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը և նվազագույն մեկնարկային գինը:

3. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների և սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից ու սակագների միջին մակարդակից` վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի մեկ միավորի համար 2000 թվականի տարեկան վարձակալական վճարի չափը սահմանել 80,0 հազ. դրամ, վարձակալության ժամկետը` 7 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար` ինդեքսավորելով նախորդ տարվա վարձավճարի չափը տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվող սղաճի մեծությամբ:

(3-րդ կետը փոփ. 07.12.06 N 1831-Ն)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սույն որոշման 3-րդ կետին համապատասխան, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրի կնքումը.

բ) ապահովել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` փոխհատուցելով «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կողմից այդ աշխատանքների դիմաց կատարված ծախսերը, համաձայն նախահաշվի.

գ) Հայաստանի Հանրապետության պայմաններում կազմակերպել Հայաստանի Հանրապետություն ներկրված տրակտորների և գյուղատնտեսական գործիքների փորձարկում` հետագայում դրանց հավաքման համատեղ ընկերություն ստեղծելու նպատակահարմարությունը որոշելու համար:

(4-րդ կետը փոփ. 07.12.06 N 1831-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ելնելով փորձարկման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տրակտորների հավաքման համատեղ ընկերության կամ արտադրության հոսքագծի ստեղծման համալիր ծրագիր:

(5-րդ կետը փոփ. 07.12.06 N 1831-Ն)

6. Սահմանել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումից գոյացած միջոցները, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշվածի, հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:

61. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի 7 տարվա վարձավճարների և հնարավոր տույժերի գանձումից հետո տեխնիկան, համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, նվիրել դրանց վարձակալներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր` միաժամանակ լուծելով գործող եռակողմ պայմանագրերը:

(61 կետը լրաց. 07.12.06 N 1831-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2006, N 1831-Ն 27.01.2007, N 229
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան