«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 258
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյա տարելիցի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բռնադատվածների հիշատակի օրը նշել հունիսի 14-ին:
2. Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյակը պատշաճ մակարդակով նշելու համար ստեղծել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Դ. Զադոյան | - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Գ. Եգանյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Հ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ |
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Վ. Չալդրանյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
| Ա. Թոփուզյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Հ. Կարապետյան | - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
| Կ. Արեյան | - երևանի քաղաքապետի տեղակալ |
| Վ. Բարխուդարյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
| Ա. Ադիբեկյան | - պրոֆեսոր |
| Յու. Խոջամիրյան | - Ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ |
| Ռ. Գրիգորյան | - «Հուշամատյան» ընկերության վարչության նախագահ |
| Գ. Մարյանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, սոցիալական հարցերի վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
3. Հանձնաժողովին`
ա) հաստատել զանգվածային բռնագաղթի 50-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |